Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածում <<ճանապարհային թերթիկ» հասկացությունից հետո լրացնել <<երթուղային թերթիկ» և <<էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները հետևյալ բովանդակությամբ.

«երթուղային թերթիկ`  ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող և ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին և  փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը.

էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման, հաշվառման և վերահսկողության աշխատանքների երթակարգավարական կառավարման միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգ․»։

 Հոդված 2. 11-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

<<8) Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում  երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: Էլեկտրոնային ճանապարհային թերթիկների կիրառման և էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

 Հոդված 3. 12-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ» ենթակետում ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել  <<կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը։

  1. <<ը» ենթակետում <<կազմակերպման» բառից հետո լրացնել <<իրավունքի տրման» բառերը, իսկ <<հաջորդող յուրաքանչյուր տարվա համար» բառերը հանել։

 Հոդված 4. 21-րդ հոդվածի 4-րդ մասի <<ե» ենթակետի <<ճանապարհային» բառից հետո լրացնել <<ու երթուղային» բառերը։

 Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 137․2-րդ հոդվածի 2-րդ մասում «Առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում» բառերը փոխարինել  «Առանց ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի կամ դրանցում» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  • Քննարկվել է

    27.04.2021 - 17.05.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5416

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.04.2021

Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել շրջանառությունից:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.04.2021

Օրենքի նախագծի 2-րդ Հոդվածը հանել, Օրենքի նախագծի 4-րդ Հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 2. 21-րդ հոդվածի 4-րդ մասի <<ե» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը և էլեկտրոնային թվային ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց կողմից լիազորված կազմակերպությունների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործողություններն էլեկտրոնային ձևով իրականացնելու տեխնիկական պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը:»:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.04.2021

Օրենքի նախագծի 3-րդ Հոդվածից «12-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ» ենթակետում ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել <<կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը։» բառերը հանել, իսկ 1-ին մասի «<<ը» ենթակետում <<կազմակերպման» բառից հետո լրացնել <<իրավունքի տրման» բառերը, իսկ <<հաջորդող յուրաքանչյուր տարվա համար» բառերը հանել» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը» ենթակետը ուժը կորցրած ճանաչել» բառերով, քանի որ տուրք չվճարելը չի կարող երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ, այդ նույն սկզբունքով կարելի է երթուղու սպասարկման իրավունքից զրկել հարկային մյուս պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու համար։ Միաժամանակ բազմիցս առաջարկվել է նշված տուրքի տեսակը հանել, քանի որ նույն գործունեության համար անթույլատրելի է գանձել մեկից ավելի հարկ կամ տուրք:

Տեսնել ավելին