«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ներկայումս էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն գործող Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքի պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:Միևնույն ժամանակ 2018թ․-ին «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնին իրավասություն է տրվել մշակելու և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններ ու պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր (հոդված 5.1; մաս 2; կետ բ), որոնք կարող են չհանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր։Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, էներգետիկայի բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար:
-
Քննարկվել է
21.04.2021 - 11.05.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
Դիտումներ` 4987
Տպել