Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ սահմանված կարգավորման պայմաններում պետության հաշվին ներգրավվող թարգմանիչների որակավորված համարվելու համար նախատեսված չափանիշներից և որպես պետության հաշվին տրամադրվող թարգմանիչ ներգրավելու ընթացակարգից ելնելով, գործնականում դժվարություն է առաջանում համապատասխան վարույթներում ապահովել բոլոր անհրաժեշտ լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը, ինչպես նաև խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայությունների մատուցումից:

Ուստի՝ պետության հաշվին որպես թարգմանիչ ներգրավվող անձանց որակավորված համարվելու, վերջիններիս ներգրավելու գործընթացները առավել ճկուն և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը հնարավորինս ապահովելու համար, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշումների մեջ կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները:

Նախագծերի հիմնական նպատակն է վերացնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու գործընթացում գործնականում ծագող դժվարությունները և բացառել կազուսային իրավիճակները: Նախագծերի ընդունման արդյունքում կունենանք թարգմանչի որակավորման առավել ճկուն կարգ, կկարողանանք լայնացնել և առավել հստակեցնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև վերջիններիս ներգրավման համար կունենանք առավել արդյունավետ և ճկուն մեխանիզմ, որը թույլ կտա խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայություններ մատուցելու հնարավոր ռիսկերից և շուկայում կստեղծի բարեխիղճ մրցակցային պայմաններ:

  • Քննարկվել է

    16.04.2021 - 01.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4112

Տպել