Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

______ 2021 թվականի  N ___ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ5-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 205-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 2-րդ կետում «կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային (տարածքային) մարմին (այսուհետ` հարկային (տարածքային) մարմին)» բառերը փոխարինել «հարկային մամին» բառերով, «վերջիններիս կողմից» բառերը հանել, իսկ«5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ, 5.2-րդ և 5.3-րդ կետերով» բառերով.

2) հավելվածում «հարկային (տարածքային) մարմին» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «հարկային մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

3) hավելվածի 3-րդ կետում «5-րդ կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «5.2-րդ կետով» բառերով.

4) հավելվածի 5-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.

5) հավելվածի 5-րդ կետում «հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտ՝  «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքի հաստատման նպատակով: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`» բառերով.

6) հավելվածի 5-րդկետի 4-րդենթակետում «պատճեն» բառը փոխարինել «պատճենը» բառով, «պատճեն» բառից հետո «, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը» բառերը, իսկ «գրանցման վկայական» բառերը փոխարինել «գրանցման վկայականի պատճենը՝ վավերացված բանկի կնիքով» բառերով.

7) հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հայտը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում վարկառուին տրամադրվում են էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ՝ սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար, իսկ հայտի մերժման դեպքում՝ սույն կետով սահմանված ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին:

Սույն կետի կիրառության իմաստով՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։».

8) հավելվածի 5.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.2-րդ կետով.

«5.2. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Ընդ որում, դիմումում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար:

Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` վարկառուն հարկային մարմին է ներկայացնում նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:».

9) հավելվածի 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.3-րդ կետով.

«5.3. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաևհարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին։ Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ԱՔՌԱ վարկային բյուրո) կողմից էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:

Սույն կետում նշված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տալիս է համաձայնություն:

Սույն կետով սահմանված տեղեկանքում ներառվում են վարկառուի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները՝ Հայաստանի Հանրապետության դրամով (ըստ ամիսների)։

ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով ստուգվում է եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի մեջ նշված վարկառուի բանկի հաշվի համարը՝ առնվազն ութօրյա վավերականությամբ:».

10) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը՝ ապահովելով նույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:».

11) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`

1) այն ներկայացնելու պահին համապատասխան ժամանակահատվածի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված կամ համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն.

2) չեն ներկայացվել սույն կարգի 5.3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) ներկայացվել է ոչ ճշգրիտ բանկային հաշվի համար.

4) դիմումը ներկայացնելու պահի դրությամբ առկա է վարկառուին որևէ հիմքով ավել վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան վարկառունծանուցվել է և այդ գումարը՝ հաջորդ հաշվետու ժամանակահատվածների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել վարկառուի համաձայնությունը։

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:».

12) հավելվածի 8-րդ կետից հետոլրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-րդ կետով.

«8.1. Հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար հիփոթեքային վարկի վարկառու ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վերադարձի մասին դիմումներ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար այդ դիմումների հիման վրա վերադարձվող գումարները հաշվարկվում են՝ ըստ դրանց ներկայացման հերթականության։».

13) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գանձնապետարանի միջոցով վերադարձվող գումարը փոխանցում է առևտրային բանկեր՝ վարկառուի բանկային հաշվին:».

15) հավելվածի 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

16) հավելվածի 11-րդկետում «փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից» բառերը փոխարինել «փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է նոր հատուկ հաշվի համար: Հարկային մարմնի կողմից» բառերով, իսկ նույն կետի 7-րդ ենթակետում «եկամտային հարկի հաշվեհամարը» բառերը փոխարինել «գանձապետարանում բացված հաշվի համարը» բառերով.

17) հավելվածի 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.

«13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու ժամանակահատվածիհամար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձը իրականացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից՝ այդ մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունը ստանալու միջոցով:

Սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին:Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։».

18) հավելվածի 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.

«14. Վարկառու ֆիզիկական անձանց հաշվետու ժամանակահատվածի համարվերադարձման ենթակա եկամտային հարկի գումարից որևէ հիմքով պակաս վերադարձված գումարների վերադարձն իրականացվում է վարկառուի կողմից հարկային մարմին եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում ներկայացվելու դեպքում։»։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N1321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 3-րդ կետում հանել «կառավարությանն առընթեր» բառերը, իսկ «2019 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերով.

2) որոշման հավելվածի՝

ա.2-րդ կետում «կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմնի տարածքային բաժին (այսուհետ` հարկային մարմին)» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով, «վերջիններիս կողմից» բառերը հանել, իսկ «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ, 5.2-րդ և 5.3-րդ կետերով» բառերով.

բ. 3-րդ կետում «5-րդ կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «5.2-րդ կետով» բառերով.

գ.4-րդ կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն կետով սահմանված դեպքում եկամտային հարկի վերադարձվող գումարի չափը հարկային մարմնի կողմից որոշվում է միայն տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարից՝ օրենսդրությամբ սահմանված համապատասխան դրույքաչափից ելնելով:».

դ. 5-րդ կետում «հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքի հաստատման նպատակով: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`» բառերով.

ե. 5-րդ կետի 4-րդ ենթակետում «նոտարական կարգով վավերացված պատճենը» բառերից հետո լրացնել «, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը» բառերը, իսկ «գրանցման վկայականը» բառերը փոխարինել «գրանցման վկայականի պատճենը՝ վավերացված բանկի կնիքով» բառերով.

զ. 5-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.

է. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-րդ կետով.

«5.1. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հայտը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում վարկառուին տրամադրվում են էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ՝ սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար, իսկ հայտի մերժման դեպքում՝ սույն կետով սահմանված ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին:

Սույն կետի կիրառության իմաստով՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտը մերժվում է, եթե՝

1) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը.

2) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.

3) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։».

ը. 5.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.2-րդ կետով.

«5.2. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Ընդ որում, դիմումում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար:

Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` վարկառուն հարկային մարմին է ներկայացնում նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:».

թ. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.3-րդ կետով.

«5.3. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաևհարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին։ Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ԱՔՌԱ վարկային բյուրո) կողմից էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:

Սույն կետում նշված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տալիս է համաձայնություն:

Սույն կետով սահմանված տեղեկանքում ներառվում են վարկառուի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները՝ Հայաստանի Հանրապետության դրամով (ըստ ամիսների)։

ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով ստուգվում է եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի մեջ նշված վարկառուի բանկի հաշվի համարը՝ առնվազն ութօրյա վավերականությամբ:».

ժ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը՝ ապահովելով նույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:».

ի. 7-րդ կետում «եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 10-ից» բառերով.

լ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`

1) այն ներկայացնելու պահին հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն.

2) չեն ներկայացվել սույն կարգի 5.3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) վարկառուն տվյալ ժամանակաշրջանում օգտվել է ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.

4) սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում առաջանում են սույն կարգի 5.1-ին կետի երկրորդ պարբերության 1-ին և 2-րդ ենթակետերով նշված հանգամանքները,

5) ներկայացվել է ոչ ճշգրիտ բանկային հաշվի համար.

6) դիմումը ներկայացնելու պահի դրությամբ առկա է վարկառուին որևէ հիմքով ավել վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան վարկառուն ծանուցվել է և այդ գումարը՝ հաջորդ հաշվետու եռամսյակների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել վարկառուի համաձայնությունը։

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:».

խ. 8.1-ին կետում «վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին» բառերը փոխարինել «վարկառուներին» բառով.

ծ. 8.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.2-րդ կետով.

«8.2. Հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար հիփոթեքային վարկի վարկառու ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վերադարձի մասին դիմումներ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվետու եռամսյակի համար այդ դիմումների հիման վրա վերադարձվող գումարները հաշվարկվում են՝ ըստ դրանց ներկայացման հերթականության։».

կ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գանձնապետարանի միջոցով վերադարձվող գումարը փոխանցում է առևտրային բանկեր՝ վարկառուի բանկային հաշվին:».

հ. 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

ձ. 11-րդկետում «փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից» բառերը փոխարինել «փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է նոր հատուկ հաշվի համար: Հարկային մարմնի կողմից» բառերով, իսկ նույն կետի 7-րդ ենթակետում «եկամտային հարկի հաշվեհամարը» բառերը փոխարինել «գանձապետարանում բացված հաշվի համարը» բառերով.

ղ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.

«13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու եռամսյակի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձը իրականացվում է հաջորդ հաշվետու եռամսյակների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից՝ այդ մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունը ստանալու միջոցով:

Սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին:Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։».

ճ. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.

«14. Վարկառու ֆիզիկական անձանց հաշվետու եռամսյակի համարվերադարձման ենթակա եկամտային հարկի գումարից որևէ հիմքով պակաս վերադարձված գումարների վերադարձն իրականացվում է վարկառուի կողմից հարկային մարմին եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում ներկայացվելու դեպքում։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնումսույն որոշման պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, և 2-րդ կետի 2-րդ ենթակետի «հ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    15.04.2021 - 30.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6402

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.04.2021

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն քննարկելով շրջանառվող նախագծերը ամբողջությամբ դեմ է առաջարկվող լրացումներին ու փոփոխություններին հետևյալ հիմնավորմամբ. 1. Թեև նախագծերով ներկայացված առաջարկությունները ուղղված են գործող կարգերի բարելավմանը, այդուհանդերձ դրանք բնույթով հակասահմանադրական է, 2. Հակասահմանադրական են, քանի որ այդ որոշումներն ուղղված են գործող հարկային օրենսգրքի հակասահմանադրական հոդվածների՝ 159-րդ հոդվածի 3-րդ մասի, 160-րդ հոդվածի՝ ամբողջությամբ, կիրարիման բարելավմանը, 3. այսպես, գործող ՀՀ հարկային օրենսգրքի մեջ 159-րդ հոդվածում փոփոխությունը եւ դրանում կատարված լրացումը՝ 160-րդ նոր հոդված մտցնելը կատարվել են նախորդ իշխանությունների կողմից 21.12.17 ՀՕ-266-Ն եւ 23.03.18 ՀՕ-261-Ն փոփոխությունով եւ լրացումով, 4. Այդ լրացման եւ փոփոխության նպատակն, ըստ մեզ, եղել է ապօրինի հարստացման արդյունքում սեփականատերերի եւ կառուցապատողների կողմից կառուցված եւ երկար ժամանակ չիրացվող բնակելի տների ու շենքերի իրացմանը նպաստելը: Այդ միջոցով պետությունը ոչ միայն չի լուծել որեւէ սոցիալական խնդիր, այլեւ նպաստել է ապօրինի հարստացմանը, ՀՀ քաղաքացիների միջեւ հարկային բեռի ոչ հավասարաչափ բաշխմանն ու ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը, 5. Մեր կարծիքով, Հարկային օրենսգրքի նշված կարգավորումները ոչ միայն հակասահմանադրական են, ոչ միայն սոցիալական չեն, այլեւ զարմանալիորեն ֆիսկալ չեն եւ խնայում են հասարակության հարուստ շերտերին, ովքեր ունեն միջոցներ պետության հաշվին տիրանալու հարուստ ու շքեղ առանձնատների ու բնակարանների, 6. Դրանք չեն բխում Հարկային օրենսգրքի նախագծի հայեցակարգի` պետական բյուջեի համար լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու նպատակադրումից: 7. Հետեւաբար, խիստ անհրաժեշտություն կա դրանք ամբողջովին հանելու, 8. Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք հանրային քննարկումից հանել սույն օրինագծերը, 9. Շրջանառության մեջ դնել և հանրայնորեն քննարկել օրենքի նոր նախագիծ (կցվում է), որի նպատակը կլինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության եւ հավասարության սկզբունքների կենսագործումը, ՀՀ քաղաքացիների միջեւ եկամտային հարկի բեռի հավասար բաշխումը, Հայաստանի Հանրապետության բյուջեի մուտքերի լրացման լրացուցիչ միջոցների ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափերի կիրարկման հարաբերությունների հստակեցումը, 10. հարկ ենք համարում, որ կից ուղարկվող օրինագիծը արդեն 2 տարուց ավել է, ինչ ներկայացրել ենք ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ համապատասխան 3 հանձնաժողովների և 8 պատգամավորների քննարկմանը, այդուհանդերձ «սայլը տեղից չի շարժվոմ»: Կարծում ենք, որ մեր առաջարկած օրինագիծը նկատելիորեն ազդում է որոշում ընդունողների անձնական ու կոլեկտիվ շահերին, ինչը ըստ մեզ կոռուպցիայի դրսևորում է: Այդ կարծիքին ենք, քանզի առ այսօր մեզ չի ներկայացվել որչէ մի տեղեկանք առ այն, թե հանրային աշխատողներից քանիսն են այս ծրագրի շրջանակն երում բարելավել իրենց բնակարանային պայմանները և քանի անգամ: Մեզ մոտ կուտակված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հարկային օրենսգրքի տվյալ իրավակարգավորումներով չի լուծվում սոցիալական խնդիրը՝ այն է բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի ապահովվածության խնդրի լուծումը, քանի որ դրանից օգտվում են միմիմայն բարձր եկամուտներ ստացող անձինք (թեև դրա լուծումը բարձր եկամուտներ ունեցող և ապօրինի պարգևավճարներ ստացող հանրային աշխատողների ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների համար նույնպես հակասահմանադրական է՝ նրանց կողմից պետական բյուջե եկամտահարկ չմուծելու հաշվին հարստանալու առումով, այսինքն ապօրին հարստացում է): Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին