<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենի և մակարոնեղենի խմբաքանակները դաշտային պայմաններում ճաշատեսակներ պատրաստելու անհնարինության հանգամանքից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենով և մակարոնեղենով ճաշատեսակների պատրաստումը գործնականում դարձել է անհնարին՝ հաշվի առնելով ժամանակակից պատերազմական գործողությունների ինտենսիվությունը և բնույթը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության ընթացքում հատկացվող սննդամթերքի չափաքանակների արդիականացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը պահպանել պահածոյացված վիճակում (N 2 չափաքանակ), ինչի համար համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով, ինչը հնարավորություն կընձեռի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ: Արդյունքում, մարտական գործողությունների ընթացքում, սննդի ընդունման գործընթացի շրջանակներում հնարավոր կլինի խուսափել անհարկի կուտակումներից:
Միևնույն ժամանակ անձնակազմին հատկացվող սննդատեսակների բազմազանությունը ապահովելու, կալորիականությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացվող տեսականին ավելի հագեցնելու նպատակով փոփոխություն է նախատեսվում նաև N1 (հիմնական), N3 (օդաչուական), N4 (հոսպիտալային), N5 (սաների), N6 (մարտական հերթապահության, N7 (համազորային չոր օրապահիկ), N10 և N12 (սննդամթերքի փոխարինումների) չափաքանակներում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ԶՈՒ անձնակազմի պարենավորման գործընթացի արդյունավետոթյան բարձրացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Քննարկվել է
14.04.2021 - 30.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5228
Տպել