«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի
N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տալու կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները սահմանելու մասին» N 456-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի՝
ա. «բ» պարբերությունում «վճարի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան ձեռք բերելու դիմաց վճարումների» կետադրական նշանը և բառերը,
բ. «գ» պարբերությունում «ֆինանսավորում» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև այդ նպատակով ստացած վարկերի գծով ամսական վճարի (տոկոսագումարի և (կամ) մայր գումարի)» կետադրական նշանը և բառերը.
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված հավելվածում.
ա. 3-րդ գլխի վերնագրում «վճարի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան ձեռք բերելու դիմաց վճարումների» կետադրական նշանը և բառերը,
բ. 15-րդ կետից հետո լրացնել 15.1-ին և 15.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«15.1. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան (այսուհետ՝ անշարժ գույք) ձեռք բերելու դիմաց վճարումների ֆինանսավորման նպատակով` պատվովճար ստացող քաղաքացին պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դիմում և`
1) իր և անշարժ գույքը վաճառողի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.
2) իր և անշարժ գույքը վաճառողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, և վաճառողի պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը: Ընդ որում, անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրում ներառվելու պարտադիր պայման է՝ առքուվաճառքի պայմանագրի հիման վրա անշարժ գույքը վաճառողին փոխանցված պատվովճարի գումարը վաճառողի կողմից տնօրինումը՝ միայն անշարժ գույքի նկատմամբ պատվովճար ստացող քաղաքացու սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվելու դեպքում.
4) անշարժ գույքը վաճառողի դիմումը քաղաքացու պատվովճարն սպասարկող բանկին՝ վաճառողի անունով այդ բանկում հատուկ հաշիվ բացելու մասին:
15.2. Քաղաքացու պատվովճարն սպասարկող բանկն սույն կարգի 15.1-ին կետում նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով վաճառողի անունով բացում է հատուկ հաշիվ, որին փոխանցում է պատվովճարի գումարը, սակայն ոչ ավելի, քան՝ ձեռք բերվող անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրում նախատեսված գումարը:».
գ. 4-րդ գլխի վերնագրում «ֆինանսավորում» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև այդ նպատակով ստացած վարկերի գծով ամսական վճարի (տոկոսագումարի և (կամ) մայր գումարի)» կետադրական նշանը և բառերը.
դ. 16-րդ և 17-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) ֆինանսավորման նպատակով` պատվովճար ստացող քաղաքացին պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դիմում և`
1) իր և վաճառողի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.
2) իր և վաճառողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածքների (շենք և (կամ) շինություն և (կամ) հողամաս) նկատմամբ իր սեփականության իրավունքի վկայականի կամ դրանց վարձակալության պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենները.
4) համայնքապետարանից տեղեկանք՝ մշակված կամ մշակվող հողերի, իսկ անասնապահության դեպքում՝ անասնագլխաքանակի վերաբերյալ.
5) գյուղատնտեսական տեխնիկայի և (կամ) խոշոր և (կամ) մանր եղջերավոր անասունների ձեռք բերման դեպքում՝ դրանց առքուվաճառքի պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, վաճառողի բանկային հաշվի ռեկվիզիտները, իսկ եթե վաճառողն իրավաբանական անձ է՝ նաև հաշիվ-ապրանքագիրը.
6) գյուղատնտեսական նշանակության այլ գործունեության (ոռոգման համակարգերի և (կամ) կարկտապաշտպան ցանցերի տեղադրում և (կամ) այգիների հիմնում և (կամ) գյուղմթերքի արտադրություն) նպատակով ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների) առքուվաճառքի պայմանագրի (օրենքով նոտարական հաստատում պահանջող պայմանագրերի դեպքում՝ նոտարական կարգով վավերացված) պատճենը, վաճառողի բանկային հաշվի ռեկվիզիտները, իսկ եթե վաճառողն իրավաբանական անձ է՝ նաև հաշիվ-ապրանքագիրը:
- Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) նպատակով ստացած գյուղատնտեսական վարկի գծով ամսական վճարի (տոկոսագումարի և (կամ) մայր գումարի) մարման նպատակով պատվովճարն սպասարկող բանկի կողմից պատվովճարի գումարը քաղաքացու դիմումի հիման վրա անկանխիկ փոխանցվում է գյուղատնտեսական վարկ (լիզինգ) տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության հաշվին: Պատվովճար ստացող քաղաքացին դիմումի հետ պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում՝
1) անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.
2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) գյուղատնտեսական վարկ (լիզինգ) տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանք (եթե գյուղատնտեսական վարկը (լիզինգը) տրված չէ պատվովճարն սպասարկող բանկի կողմից), որտեղ նշված են պատվովճար ստացող քաղաքացու ստացած գյուղատնտեսական վարկի (լիզինգի) պայմանագրային գումարը, տրման ամսաթիվը, գործողության ժամկետը, մնացորդը, ամսական մարումների ժամանակացույցը.
4) գյուղատնտեսական վարկ (լիզինգ) տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության հաշվեհամարը, որին փոխանցվելու է պատվովճարի գումարը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
12.04.2021 - 27.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5239
Տպել