Հիշել նախագիծը
Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գուրգեն Գրիգորյան 06.04.2021 19:06:47 | Առաջարկում եմ Հոդված 4-ում ձևակերպումը շարադրել հետևյալ կերպ. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնքված և իրավունքի պետական գրանցում ստացած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնա¬կելի կամ այլ տարածք-ների օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկ¬ման բազաները որո¬շվում են անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ Օրենս¬գրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող հարկման բազաները։ |