Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1560-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 03.04.2021 12:13:32 Ներկայացված նախագիծը իրավազուրկ է, ինչը պայմանավորված է նրանով, որ 1. Նախագծով ներկայացված չեն ազդեցության գնահատման վերլուծությունը տնտեսության և ՓՄՁ-ի վրա: 2. Բացակայում է որևէ հաշվարկ-հիմնավորում առաջարկվող 4 տոկոսի շեմը: Ինչով է դա պայմանավորված՝ ստանդարտներով, գործնականում այլ պետություններում կիրառվող պրակտիկայով և այլ Այս ամենից հետո, նախագծի անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Նախագծերի պատրաստման տեխնիկական պահանջներին՝ հոդվածների, մասերի, կետերի և այլի հերթականությունը պետք է ճիշտ սահմանել: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թռչնամսի ներկրման հետ կապված առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ներկրվող սառեցված թռչնամսի հալեցման ժամանակ անջատված խոնավության զանգվածային բաժնին ներկայացվող պահանջի սահմանումը, որով պայմանավորված հնարավոր չէ վերահսկել այն սառեցված թռչնամսի ներկրումը, որոնց հալեցման ժամանակ անջատված խոնավության զանգվածային բաժինը մի քանի անգամ գերազանցում է ГОСТ 31962-2013 սահմանված 4%-ը, ինչը հանգեցնում է անորակ թռչնամսի ներմուծմանը, միաժամանակ տեղական թռչնամիս արտադրողների համար տեղական շուկայում ստեղծվում են անբարեխիղճ, անհավասար մրցակցային պայմաններ։ Ներկայումս, Եվրասիական տնտեսական միության տարածքում թռչնամսի ներկրման ժամանակ առաջնորդվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված պահանջներով, որով ГОСТ 31962-2013 կամավոր կիրառման ստանդարտների ցանկում է, հետևապես հնարավոր չէ ապահովել սառեցված թռչնամսի ներմուծման ժամանակ ГОСТ 31962-2013 սահմանված խոնավության 4% զանգվածային բաժնի նկատմամբ պահանջի պահպանումը։ Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի Հավելված 9-ի 3-րդ կետի, տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների համար, որոնց նկատմամբ ուժի մեջ չեն մտել Միության տեխնիկական կանոնակարգերը, գործում են անդամ պետությունների օրենսդրության կամ Հանձնաժողովի ակտերի նորմերը։ Հարկ է նշել, որ ներկայումս մշակման փուլում է գտնվում "Թռչնամսի անվտանգության մասին" ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագիծը, հետևապես նախքան վերոնշյալ տեխնիկական կանոնակարգի ընդունումը և ուժի մեջ մտնելն առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումը։