Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների (այսուհետ՝ Հսկողության ենթակա ապրանքներ) արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման և  տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև դրանք՝ 2019թ․ ԵՄ երկակի նշանակության ապրանքների ցանկին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման և  տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով 2020 թվականին ձեռնարկվել է ՀՀ-ում երկակի նշանակության հսկվող ապրանքների ցանկերի թարմացման և դրանք՝ 2019 թվականի ԵՄ երկակի նշանակության ապրանքների ցանկին համապատասխանեցնելու գործընթացը: Հայաստանում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի աջակցությամբ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոն» /NPC/ ՀԿ-ի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների հետ համատեղ, մշակել են Հայաստանի Հանրապետության երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման նորացված ցանկը` կատարելով երկակի նշանակության ապրանքների ԵՄ ցանկերի տեխնիկական թարգմանություն և ներդաշնակեցում ԵՄ օրենսդրությանը (հաշվի առնելով ոլորտում վերջիններիս լավագույն փորձը), ինչը ներկայացվում է սույն նախագծով:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 15.12.2011թ. N 1785-Ն որոշմամբ սահմանված ցանկերի հիման վրա: Նշված ցանկերը կազմված են Եվրամիության երկրներում 2016 թվականին գործող ցանկերի հիման վրա: Սակայն, հաշվի առնելով երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների տեխնոլոգիական զարգացումները` անհրաժեշտություն էր առաջացել կատարել նշված ցանկերի ճշգրտում` ներդաշնակեցնելով այն Եվրամիության երկրների կողմից 2019 թվականին ընդունված ցանկերին:

Նախագծով առաջարկվող ցանկերում լրացվել են որոշակի ապրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Միևնույն ժամանակ ցանկերից հանվել են այն ապրանքները և մտավոր սեփականության արդյունքները, որոնք արդեն իսկ արդիական չեն ներկայիս երկակի նշանակության ապրանքներին ներկայացվող պահանջների համար, իսկ որոշակի ապրանքների համար բարձրացվել են դրանց ներկայացվող տեխնիկական չափանիշները, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսվարողին բավականին քանակի ապրանքներ արտահանել առանց որևէ սահմանափակման:

Նախագծի վերջում տեղադրված ծածկագրերի չորսանիշ ցանկի ԱՏԳ ԱԱ չորսանիշ ծածկագրերը կրում են վերահսկող մարմինների համար ուղղորդիչ բնույթ (ինչի մասին նշված է ցանկի վերնագրի տակ):

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործարար միջավայրի բարելավում: Երկակի նշանակության ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների կանոնակարգում:

Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող երկակի օգտագործման և ռազմական նշանակության՝ հսկվող ապրանքների ցանկը Եվրոպական միության 2019 թվականի երկակի օգտագործման վերահսկման ցանկին համապատասխանեցում:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հիմք ընդունելով ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի աջակցությամբ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոն» /NPC/ ՀԿ-ի փորձագետների կողմից` ԵՄ երկակի նշանակության հսկվող ապրանքների 2019 թվականի թարմացված ցանկերի տեխնիկական թարգմանությունը և համապատասխանեցումը Հայաստանի օրենսդրությանը:

 

Ակնկալվող արդյունքը

Երկակի նշանակության ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման թույլտվությունների տրամադրման համար գործընթացի կանոնակարգում և միջազգային պահանջներին համապատասխանեցում, ռիսկերի նվազեցում:

 

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Սույն ցանկերում ընդգրկված են երկակի օգտագործման ապրանքների միջազգայնորեն համաձայնեցված ցանկերը, ներառյալ Վասսենաարի համաձայնագրի, Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի (MTCR), Միջուկային մատակարարների խմբի (NSG), Ավստրալական խմբի և Քիմիական զենքերի կոնվենցիայի (CWC) ցանկերը:

 

  • Քննարկվել է

    01.04.2021 - 21.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5366

Տպել