Լրամշակման փուլում է
«Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին»
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻԶԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
«Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Լիզինգի կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն համարվող գույքի օտարման գործընթացի կազմակերպմանն ուղղված առաջարկությունների և անհրաժեշտ իրավական ակտերի մշակման համար պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ուսումնասիրել է լիզինգի կիրառման միջազգային փորձը և այդ հարաբերությունների վիճակը Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, բազմակողմանի քննարկվել են հետևյալ խնդիրները.
- անշարժ գույքի բնագավառում լիզինգի էությունը՝ դրա կիրառման առանձնահատկությունները,
- անշարժ գույքի լիզինգի կիրառման տնտեսական արդյունքները,
- լիզինգի առարկայի և լիզինգի պայմանագրի առանձնահատկությունները,
- առանձնացնել լիզինգային հարաբերություններ իրականացնող սուբյեկտների կազմը,
- լիզինգային ծառայությունների մատուցման միջազգային փորձի հիման վրա բացահայտել լիզինգի զարգացման խոչընդոտները և այդ խոչընդոտները վերացնելու ճանապարհները:
Ուսումնասիրության արդյունքում ընդունելի համարվեց ներկայացվող որոշման նախագիծը, որը համարվում է պիլոտային ծրագիր, հավանության դեպքում այն կդառնա հետագայում կիրառելի:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ-ում գործող իրավական դաշտը ամբողջությամբ հստակ չի կանոնակարգում լիզինգային գործարքների իրականացման ողջ գործընթացը և դրա առանձնահատկությունները: Այդ տեսանկյունից, հաշվի առնելով լիզինգի միջազգային փորձը և լիզինգային գործընթացը հստակ և ամբողջական կանոնակարգելու անհրաժեշտությունը, նախատեսվում է ՀՀ-ում ընդունել համապատասխան որոշում, որով կառաջարկվի՝
սահմանել լիզինգի կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ քայլերը,
որոշել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա պետական գույքի կազմը և արժեքը,
սահմանել մասնագիտացված կազմակերպությունների և բանկերի ու լիզինգառուների միջև փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները:
Որոշման ընդունումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 677-684–րդ հոդվածների պահանջներից:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստվել է «Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել անհրաժեշտ քայլերի բովանդակությունը, ժամկետները և պատասխանատու մարմինները, ինչպես նաև այն մոտեցումները, որոնք ընդունելի են լիզինգ կիրառմամբ պետական սեփականություն համարվող գույքի օտարման գործընթացի կազմակերպման համար:
2.Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում՝ կակտիվանա պետական գույքի լիզինգի կիրառմամբ օտարման գործընթացը: Լիզինգի կիրառմամբ պետական գույքի օտարման գործընթացը թույլ կտա ապահովել գույքի պահպանությունը, օգտագործումը և գույքի օգտագործումից շահույթի ստացումը, ինչի հաշվին կավելանան նաև պետական բյուջեի մուտքերը:
-
Քննարկվել է
31.03.2021 - 15.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի օտարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 5458
Տպել