Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                                                                                            N------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների  համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀայաստանիՀանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

    1) հավելվածի 4-րդ կետից և 9-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

 2) հավելվածի 14-րդ կետում «իրավաբաններ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողներ» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                        Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                 

                                                                                                                     «____»_______2021թ.

                                                                                                                            ք.Երևան

  • Քննարկվել է

    25.03.2021 - 09.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5779

Տպել