Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 362-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 212-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 362-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 212-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

          Անհրաժեշտությունը:

          «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման ընդունման անհրաժեշ­տու­թյունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից, քանի որ Կառավարության ռազմավարական նպատակներից մեկն էլ գյուղատնտեսությունում ընդգրկված սուբյեկտների եկամուտների բարձրացումն ու գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումն է, մասնավորապես ինտենսիվ պտղատու այգիների հիմնումը, ոռոգման արդիական  ու կարկտապաշտպան համակարգերի ներդրումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում վերը նշված 3 ուղղությունները նախատեսված են որպես առանձին միջոցառումներ, սակայն 3-ն էլ ուղղված են գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը)։ Վերջիններս հնարավորություն կտան էապես խնայել ջրային և հողային ռեսուրսները, ինչպես նաև նվազեցնել կարկտահարությամբ և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը։

         Ի տարբերություն ավանդական այգու ինտենսիվ այգին արագ է անցնում պտղաբերման, միավոր տարածքի վրա տնկիները ավելի խիտ են տնկվում՝ ապահովելով այգու արտադրողունակության ավելի մեծ ինտենսիվությունը, այգիներում կիրառվում են մշակության արդիական տեխնոլոգիաներ, ապահովվում է  բարձրորակ և մեծաքանակ բերք:

        Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել  հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի, ինչպես նաև  ոչ ավանդական բարձր ավելացված արժեք ձևավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։

      Բացի այդ պտղաբուծությունն ու խաղողագործությունը սերտորեն կապված են ագրովերամշակող արդյունաբերության հետ, որը կարևոր նշանակություն ունի գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով։ Պտղի և հատապտղի,  խաղողի արտադրության ծավալների ավելացումը կհանգեցնի նաև ագրովերամշակող արդյունաբերության հումքային բազայի կայունացմանը։

        Ծրագրում միավորվել են Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման և Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերը, ավելացվել է ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման համար անհրաժեշտ մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման հնարավորությունը,  ինչպես նաև ճշգրտվել են 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են Ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել է Ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը։

      Կարկտապաշտպան ցանցերը և ոռոգման կաթիլային համակարգերը որպես կանոն ներդրվում են այգեգործության բնագավառում (գործող ծրագրերի շրջանակներում կարկտապաշտպան ցանցերն ամբողջությամբ, իսկ ոռոգման արդիական համակարգերի շուրջ 90%-ը ներդրվել են այգիներում), ուստի ստեղծված իրավիճակը հուշում է, որ առավել նպատակահարմար է կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ներդրումը դիտարկել որպես այգեգործության զարգացմանն ուղղված ծրագրի առանձին բաղադրիչ։

          Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

          Պտղի, խաղողի և հատապտղի մշակությամբ զբաղվում են հանրապետության բոլոր տարածաշրջաններում, սակայն  այգեգործության հիմնական շրջանները տեղաբաշխված են Արարատյան հարթավայրում և նրա մերձակա շրջաններում:

        Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների պտղա­բուծությամբ, խաղողագործությամբ  և հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրա­պետության 10 մարզերի շուրջ 60․5 հազար  տնտեսավա­րողներ, ընդ որում  մեկ տնտեսության բաժին է ընկնում 0.1 - 200  հա, որից մինչև 1.0 հա ունեցող տնտեսավարողները կազմում են ընդհանուր թվի 91.4%-ը: Այգե­տարածք­նե­րի մաս­նատվա­ծու­թյան և փոքր չափերի պատճառով ցածր է մշա­կության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձ­րա­նում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը:                   Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թվականին 53 տնտեսավարողի կողմից հիմնվել է 518․6 հա ինտենսիվ այգի,  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց  է ներդրվել 14․5 հա-ի վրա, իսկ Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում 14 տնտեսավարողի կողմից ոռոգման արդիական համակարգ է ներդրվել 239․4 հա-ի վրա։

          Վերը նշված 3 ծրագրերի շրջանակներում իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ հետզհետե ավելանում է տնտեսավարողների հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաների կիրառման և ծրագրերին մասնակցության ուղղությամբ։ Միաժամանակ 2020 թվականին ծրագրային ցուցանիշների վրա իր ազդեցությունն ունեցավ նաև կորոնավիրուսի տարածումը հանրապետությունում։ Գործող ծրագրերին մասնակից տնտեսավարողների հետ կատարված հարցումների արդյունքում վեր հանված խնդիրները վերացնելու նպատակով կատարելագործվել է Նախագծի իրականացման գործիքակազմը, ինչպես նաև ներառվել են ոլորտի մասնագետների հետ քննարկման ընթացքում արված արժեքավոր առաջարկությունները, այդ թվում՝ Նախագծում ներառել է նաև ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության խթանումը։

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Բուսաբուծության ճյուղում իրականացվող քաղաքակա­նու­թյունը նպատա­կաուղղված է ժամանակակից, բարձր բերքատու այգի­նե­րի հիմնմանը, մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների մակարդակի բարձրացմանը:     

          Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնա­վորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝  խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակ­­վող ին­տեն­­սիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղ­ծումը։

         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը:

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում,
  • այգեգործության ոլորտի ներդրումային գրավչու­թյան բարձրացում,
  • մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահ­պա­նվող, որակական և համային բարձր հատկանիշներով օժտված պտղի և հատապտղի արտադրություն,
  • Ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում,
  • ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում,
  • այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,
  • ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 300 հա-ով,
  • կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա-ով,
  • ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա-ով,
  • ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի տարածքների ավելացում՝ տարեկան 30 հա–ով։

Այլ տեղեկություններ:

          Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 362-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 212-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը (բացի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի Հավելված N 6, Աղյուսակ 1-ով սահմանված ֆինանսական միջոցների), գնահատվում են  շուրջ 2,44 մլրդ դրամ։

 

  • Քննարկվել է

    22.03.2021 - 08.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7059

Տպել