Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված է գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գործող կարգավորումների համաձայն ՝

·          մինչև 10 մլն. դրամ գին ունեցող գնումների դեպքում որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի ձևով.

·          10 մլն. դրամը գերազանցող գնումների դեպքում ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով:

Ապահովումը՝

·          ներկայացվում է ընտրված մասնակցի գնային առաջարկի չափով.

·          վերադարձվում է պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարումն ավարտվելուց հետո: Ընդ որում, եթե պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ ստացվելիք վերջնարդյունքի հետ, ապա յուրաքանչյուր փուլի արդյունքն ընդունելուց հետո ապահովման գումարը նվազեցվում է այդ չափով:

Նշված համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ապահովելու պետության՝ որպես գնորդի, կարիքին համապատասխանող արդյունքի ստացումը, կառավարելի դարձնելով ինչպես պայմանագրերի ձախողման, այնպես էլ հնարավոր վնասների փոխհատուցման, լրացուցիչ ռեսուրսների ներդրման ռիսկերը, բացառելու ինչպես խտրական որակավորման չափանիշների սահմանումը, այնպես էլ հայտերի գնահատման և պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր հակամրցակցային համաձայնությունները և չարաշահումները: 

Սակայն որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն խթանում գնման մրցակցային ընթացակարգերում մասնակցության աստիճանի ավելացմանը, այդ թվում ՓՄՁ-երի մասով:

Նախագծով առաջարկվում է սահմանել կարգավորումների հետևյալ տարբերակը ՝

·                պատվիրատուին հնարավորություն ընձեռել նախատեսել, որ պատվիրատուն է որոշում տվյալ ընթացակարգում որակավորման ապահովում պահանջելու, թե դրա փոխարեն որակավորման չափանիշներ սահմանելու հարցը: Ընդ որում, եթե որոշվում է սահմանել որակավորման չափանիշներ, ապա դրանց ներկայացվող պահանջները նախապես համաձայնեցվում են էկոնոմիկայի նախարարության հետ, հաշվի առնելով այդ չափանիշների սահմանման համար «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները.

·                փոփոխության ենթարկել որակավորման ապահովման տեսակին և չափին ներկայացվող պահանջները, դրանք սահմանելով հետևյալ կերպ՝

- մասնակցին տալ հնարավորություն՝ ապահովումը ներկայացնել նաև ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխիքի ձևով: Նման այլընտրանքը կհանգեցնի բանկերի կողմից երաշխիքի տրամադրման պայմանների մեղմացման.

- եթե մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն ՀՀ-ին շնորհված վարկանիշիչ ափով, ապա վերջինս չի ներկայացնում որակավորման ապահովում.

- որակավորման ապահովման պայմանը չկիրառել մինչև 10 մլն. դրամ գնումների դեպքում, 10-ից մինչև 70 մլն. դրամ գնումների դեպքում ապահովման չափը սահմանել 25%, իսկ 70մլն. դրամից բարձր գնումների դեպքում՝ 50%:

- կանխավճարի առավելագույն չափը 25%-ի փոխարեն սահմանել 50%, անփոփոխ թողնելով այն կարգավորումները, համաձայն որոնց կանխավճարի չափը ի սկզբանե հրապարակվում է հրավերում և մասնակիցը կարող է մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել դրանից:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Որակավորման ապահովման չափի վերանայման և այլընտրանքների սահմանման միջոցով խթանել գնման մրցակցային ընթացակարգերում մրցակցության աստիճանի բարձրացմանը, այդ թվում ՓՄՁ-երի մասով

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում որակավորման ապահովման չափի վերանայման և այլընտրանքների սահմանման միջոցով խթանել գնման մրցակցային ընթացակարգերում մրցակցության աստիճանի բարձրացմանը

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից

6.

Ակնկալվող արդյունքը

 

Գնման մրցակցային ընթացակարգերում մրցակցության աստիճանի բարձրացմանը

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    17.03.2021 - 01.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8174

Տպել

Առաջարկներ`

Բեկյալ

25.03.2021

Խնդրում եմ նշել որոշումը որ օրվանից է ուժի մեջ(ամսաթիվը) Ունեմ շահած տենդեր, որի պայմանագրի կնքման վերջնաժամկետը 05.04.2021։

Տեսնել ավելին