Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.   Անհրաժեշտությունը

             «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման փոփոխությունը պայմանավորված է քաղաքացու դիմումով: Քաղաքացին մինչև 26 տարեկան լրանալը ստացել է տարկետում ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար, սակայն ՀԱՊՀ ասպիրանտուրայում առկա ուսուցմամբ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տեղեր չհատկացվելու պատճառով նա ընդունվել է ՀՀ ԳԱ միջազգային գիտակրթական կենտրոն: Սասուն Բախշյանը որպես ատենախոսության թեմա ընտրել է «Մետալուրգիական արդյունաբերության կայուն զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», սակայն ՀՀ ԳԱ միջազգային գիտակրթական կենտրոնի առաջարկվող ատենախոսական թեմաները չեն վերաբերվում իր արդեն ձևավորված և կատարված գիտական աշխատանքների հետ, այդ իսկ պատճառով էլ նա ընդունվել է ՀԱՊՀ-ում հեռակա բաժին՝ որպեսզի կարողանա իր գիտական հետազոտությունները արդյունավետ շարունակել կատարված գիտական աշխատանքների ուղղությամբ:

  • Քննարկվել է

    13.03.2021 - 29.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5572

Տպել