Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

     «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

    ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     

    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար

     

    1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

    Գործող կարգի 8-րդ կետի համաձայն՝ նշանակալի նվաճումները համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն որոշմամբ սահմանված ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

    Սկսված 2018 թվականի ամառային զորակոչից մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումների գնահատման վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված բազմաթիվ ահազանգերի, դիմումների, բողոքների, հարցումների, ինչպես նաև նշանակալի նվաճումների գնահատման արդյունքները վիճարկելու համար առկա դատական գործընթացների համադրումից և վերլուծությունից պարզ է դառնում, որ նշանակալի նվաճումների բալային միավորների համակարգով գնահատման գործընթացը քաղաքացիների մոտ հիմնականում առաջացնում է հանձնաժողովի գործունեության նկատմամբ անվստահություն, ինչը դրսևորվում է նշանակալի նվաճումների սխալ, ոչ լիարժեք կամ ընտրողաբար գնահատում իրականացնելու կասկածանքով: Նման տեսակետի համար հիմք է հադիսանում նշանակալի նվաճումների գնահատման բարդ և շատերի համար անհասկանալի, ոչ միանշանակ ընկալվող և հավելյալ պարզաբանումների կարիք ունեցող մեթոդաբանությունը, ինչպես նաև գնահատման ժամանակ մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականությամբ:

    Կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, մի շարք դեպքերում, բակալավրիատի ուսանողի կողմից նվազագույն պահանջվող միավոր հավաքելու համար կարող է ներկայացվել ավելի շատ քանակով հոդվածներ, քան գիտական ատենախոսության պաշտպանության համար ՀՀ ԲՈԿ-ի սահմանած հոդվածների քանակն է:

    Մյուս կողմից որպես գիտական ձեռքբերում ներկայացվում է ցածրամակարդակ գիտաժողովների մասնակցության վկայականներ, որոնք ֆորմալ առումով համապատասխանում են պահանջներին, սակայն աղես չունեն գիտական միջոցառումների հետ:

     

    1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը.

    Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը գործող գարգավորումների և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված ներկայացվող հիմնական պահանջների պահպանությամբ և մոտեցումներով սահմանել առավել պարզեցված և ընկալելի ընթացակարգ, որը հնարավորինս զերծ կլինի մարդկային գործոնով պայմավորված գնահատման համակարգից և շեշտը կդրվի հավակնորդի ունեցած փաստացի նվաճփաստացի առկայության վրա:

     

    1. Կարգավորման նպատակը.

    Նախագծով ներկայացվող առաջարկությամբ գործընթացը հնարավորինս պարզեցվել և առավել ընկալելի ու հասկանալի է դարձվել՝ միաժամանակ պահպանելով այն հիմնական պահանջվող չափանիշերը, որոնց հիման վրա սկսած 2018 թվականից իրականացվել է գնահատումը և քաղաքացիներին տրվել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:   

    Հարկ է նշել, որ գործող մեթոդաբանության համաձայն, որպես օրինակ, մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49 միավոր հավաքած քաղաքացիները, որից 40-44 միավոր ստանում են ՄՈԳ-ից, իսկ մնացած միավորները՝ գիտական հոդվածներից կամ զեկույցներից, որի համար հիմնականում անհրաժեշտ է լինում ունենալ պահանջներին բավարարող 2 կամ 3 գիտական հոդված կամ զեկույց:

    Նախագծով փաստացի պահպանվում է քաղաքացիներին ներկայացվող պահանջները, որոնք բավարարելու պարագայում վերջիններս կօգտվեն տարկետման իրավունքից, իսկ այդ գործընթացը կիրականացվի քաղաքացիների համար առավել հասկանալի և թափանցիկ եղանակով, ինչպես նաև հնարավորինս կնվազեցնի մարդկային գործոնով պայմանավորված սխալ գնատում իրականացնելու հավանականությունը:

    Հարկ է նշել նաև, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ է, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը:

    Փաստացի նախագծով չի նախատոսվում սահմանել նոր սահմանափակում, այլ ընդամենը հստակեցվում է գործող կարգավորումը, ըստ որի հայցորդը չի կարող դիմել տարկետման իրավունքից օգվելու համար, քանի որ չի հանդիսանում ասպիրանտուրայուն սովորող:

    Նախագծի 2-րդ կետով սահմանված այն պահանջը, ըստ որի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 8-րդ կետի 3-րդ ենթակետը և 2-րդ կենթակետով լրացվող 8.1-ին կետը գործում եմ մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնավորապես, արտերկրում կազմակերպվում են մատչելի` մինչև 20 դոլլար մասնակցության համար նախատեսված վճարով, միջազգային գիտաժողովներ, որտեղ ներկայացված նյութերը առանց գրախոսության տպագրվում են: Այսպիսի գիտաժողովների նպատակը գումար աշխատելն է, այլ ոչ գիտական աշխատանքի գնահատումը և լուսաբանումը: Դիմորդները հաճախ որոշ փոփոխություններով` հիմնականում վերնագրի մեջ, նույն նյութը ներկայացնում են այսպիսի գիտաժողովներին, և քանի որ նյութը գրախոսություն չի անցնում, այն տպագրվում է, արդյունքում գրեթե միևնույն նյութը գնահատվում է մի քանի անգամ: Նմանատիպ գիտաժողովների նյութերը ֆորմալ բավարարում են Կառավարության որոշման պահանջներին, սակայն գիտական միջոցառման հետ առնչություն չունեն:

    Միաժամանակ, քաղաքացիների համար ներկայացվող պահանջները չվատթարացնելու համար, նախագծով առաջարկվում է գիտաժողովի զեկույցներ ներկայացնելու պահանջը կորցրած են ճանաչել 2021 թվականի օգոստոսի 1-ին՝ հնարավորության տալով ամառային զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներին օգտվել այդ պայմանից ևս, որ քանի որ վերջիններս գործող կարգավորումների համապատասխան մասնակցել և իրենց տարկետման իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ բալեր հավաքելու համար նախատեսել են նաև գիտաժողովի զեկույցները:

     

    1. Ակնկալվող արդյունքը.

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կկատարելագործվեն, հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը կբարձրանա, այն կդառնա ավելի պարզ և հասկանալի շահակից տարբեր խմբերի համար:

    ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

    4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Քննարկվել է

    10.03.2021 - 26.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9710

Տպել

Առաջարկներ`

Gevorg Martirosyan

25.03.2021

Առաջարկվում է նախագծից հանել բացառությամբ հայցորդ հասկացությունը, քանի որ ՀՀ կառավարությունը ասպիրանտուրայի տեղերը սահմանելուց սահմանում է կամ մեկ տեղ կամ ընդհանրապես տեղ չի տրամադրում։ Տվյալ մասնագիտությամբ մեկից ավելի դիմորդների դեպքում մրցութային կերպով անցնում է մի հոգի, իսկ մնացած ուսանողները հնարավորություն չեն ունենում դիմելու ասպիրանտուրայի վճարովի սովորելու համար, քանի որ ասպիրանտուրայի վճարովի տեղեր չունի, այսինքն՝ միակ տարբերակը որպես հայցորդ ընդունվելն է։ Խնդրում եմ ձեզ պարզաբանել ասպիրանտուրայի վճարովի կամ անվճար ընդունվելու հայեցակարգը և պարզաբանել ասպիրանտուրա ընդունվելու մրցույթից դուրս մնացած ուսանողների կարգավիճակը կամ այն ուսանողների կարգավիճակը, որոնց մասնագիտությամբ ՀՀ կառավարությունը անվճար տեղեր չի սահմանել։

Արամ Մանուկյան

25.03.2021

Կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ, որ ուսանողների առաջ այս նախագծով մրցույթի մեկնարկից օրեր առաջ դրվում է սահմանափակում՝ կապված հոդվածների առանց համահեղինակ կամ համահեղինակությամբ լինելու մասին, պատճառները երկուսն են՝ 1․ Նախ, գործող կարգով նման սահմանափակում չկա, և դիմորդը կարող է ներկայացնել ինչպես միայն համահեղինակությամբ, այնպես էլ միայն առանց համահեղինակության հոդվածներ, և ըստ այդմ հոդվածները կգնահատվեին ըստ գործակիցների, իսկ ուսանողը այդ կարգով արդեն իսկ նախապատրաստվել է, օրինակ բոլոր հոդվածները տպագրելով իր գիտական ղեկավարի համահեղինակությամբ, ու ընդամենը 6 օրում այդ ուսանողը չի կարող տպագրել այլ հոդվածներ, 2․ Բացի այդ գրեթե բոլոր ամսագրերը /հատկապես բարձր գիտական հեղինակությունը վայելողները/ չեն տպագրում մագիստրատուրայում կամ բակալավրում սովորող ուսանողների հոդվածները առանց գիտական աստիճան ունեցող համահեղինակի /ինքներդ կարող եք համոզվել մոնիթորինգ անելու միջոցով/: Հետևաբար, առաջարկում եմ պահպանել կարգը, սակայն ուսանողների առաջ չդնել հոդվածների համահեղինակության հետ կապված քանակային սահմանափակումներ, պարզապես ձևակերպել «ներկայացնել առնվազն 3 հոդված՝ առանց համահեղինակության կամ առավելագույնը 5 համահեղինակությամբ»:

Gevorg Martirosyan

25.03.2021

Ինչու եք նախագծում ներառել բացառությամբ հայցորդների հասկացությունը, քանի որ ներկայիս գործող օրենքով ուսանողները պաշտպանել են թեկնածուականը և ներկայիս դրությամբ սովորում են որպես հայցորդ: Հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ դիմորդները շարժվել են ներկայիս գործող օրենքով շուրջ երկու տարի և նախագծի քննարկումը ավարտվում է տարեկետման համար դիմելուց չորս օր առաջ: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձրեք հայցորդին, քանի որ նախագծի ընդունելուց հետո ուսանողների միջև դրվում է տարբերություն:

Տեսնել ավելին