Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ

Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում լրացում կատարելու դեպքում հանցագործությունների սուբյեկտների ցանկում կներառվեն աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց, որով կկարգավորվի վերջիններիս  կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը:

 Միաժամանակ, առաջարկվում է կարգավորում տալ նաև «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները ևս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ կներառվեն զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում:

 

  • Քննարկվել է

    04.03.2021 - 19.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6524

Տպել

Առաջարկներ`

Արմինե Ղազարյան

11.03.2021

Նախ, եթե սույն իրավակարգավորման նպատակը աշխարհազորայինի իրավական կարգավիճակի հստակեցումը լիներ, ապա դրա կողքին պետք է ընդունվեին նաև աշխարհազորայինի սոցիալական երաշխիքների ու մասնավորապես աշխատավարձի հետ կապված կարգավորումները: Մինչդեռ առ այսօր դրանք շարունակում են թերի մնալ: Եվ երկրորդ, հարցի բարոյական կողմը, որն էլ այս հարցում հենց վճռորոշ գործոն է: Մինչ 2020 թվականի պատերազմը մենք անցել ենք ևս երկու պատերազմի միջով, որոնց ժամանակ բնականաբար եղած կլինեն օրինակ՝ դասալքության կամ մարտի դաշտը լքելու հանցակազմը հիշեցնող երևույթներ, սակայն դրանք ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ բնույթ չեն կրել և որևէ կերպ չեն ազդել ու չէին էլ կարողանա ազդել պատերազմի ելքի վրա: Տպավորություն է, թե նախագծի նպատակը ամեն գնով մեր հայրենակիցներին հետ պահելն է անհրաժեշտության դեպքում ընդգրկվել աշխարհազորի համակարգում: Թե՞ տպավորություն չէ:

Տեսնել ավելին