Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 04/02/2021թ. «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը հաստատելու մասին» N 142-Լ որոշման 3-րդ հավելվածի 13-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Մասնավորապես նշված կետով նախատեսված է պետական գնումների գործող կարգավորումների շրջանակներում ձևավորել միջանկյալ կիրառության հակաճգնաժամային մեխանիզմ՝ ներդնելով ժամանակավոր խթաններ հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպատակով՝ սահմանելով, որ եթե հաղթող մասնակիցը՝ անկախ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան X%-ի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսներ, ապա վերջինիս սուբսիդավորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի X %-ը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ, նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը:

Մեխանիզմի գործարկումն առաջարկվում է իրականացնել հետևյալ կարգով՝

1. կիրառել գնման մրցակցային ընթացակարգերով կնքված՝ մինչև 70 մլն. դրամ արժեք ունեցող պայմանագրերի դեպքում, որոնց գնման պայամանագրերը կնքվել են մեխանիզմը ներդնելուց հետո և որոնք պետք է ֆինանսավորվեն 2021թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին.

2. պայմանագիրը կատարելու ժամանակ օգտագործվելիք հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների (նյութերի) նվազագույն չափը սահմանել առնվազն 75%-ը՝ հանրագումարային ձևով, իսկ փոխհատուցման չափը՝ պայմանագրի գնի 1%-ը.

3. մեխանիզմի կիրառումը նախատեսել որպես մասնակցին ընձեռված հնարավորություն, որից վերջինս կարող է հրաժարվել.

4. փոխհատուցումն իրականացնել՝

- պայմանագրով նախատեսված պարտավորությունները ամբողջապես ավարտվելուց և արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո.

- օգտագործված ռեսուրսների հայաստանյան ծագում ունենալու փաստը հաստատվեու պարագայում:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ, նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ, նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից

6.

Ակնկալվող արդյունքը

 

Պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ օժանդակելու տեղական արտադրությանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    04.03.2021 - 19.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6550

Տպել