Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Դիջիգեյմ ՍՊԸ 17.03.2021 14:10:30 Բացասական կարծիք ««Գովազդի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ վերաբերյալ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ըստ էության ամբողջությամբ արգելվելու է ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի այլ գովազդը, բացառությամբ Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասում շարադրված դեպքերի, ինչպես նաև տոտալիզատորի դեպքում Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 7-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի։ Մեր կարծիքով, նման ձևակերպմամբ նախագծը հեղինակների առջև դրված խնդիրները, ըստ էության, չի լուծում և գործունեության այս ոլորտում առկա օրենսդրական սահմանափակումների պայմաններում գովազդի բացարձակ արգելքը կարող է առաջացնել բազմաթիվ տնտեսական և իրավական խնդիրներ: Մասնավորապես, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության ոլորտներ են, որոնց համար կազմակերպիչները վճարում են բավականին մեծ տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 600000-ապատիկի չափով։ Այսինքն, ձեռնարկատիրական գործունեություն իրակացնող ընկերությունները, որոնց նպատակը ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է, վճարում են տարեկան պետական տուրքը և ունեն որոշ լեգիտիմ ակնկարիք իրենց ծառայությունները, ապրանքները և արտադրանքը գովազդելու և դրա արդյունքում շահույթ ստանալու։ Սույն Նախագծով ամբողջությամբ արգելվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղի տեսակ համարվող տոտալիզատորի գովազդը, այդպիսով այդ գործունեությամբ զբաղվող ընկերություններին զրկելով իրենց կողմից մատուցվող ծառայությունները գովազդելու հնարավորությւոնից, իսկ այն եղանակները, որոնց միջոցով Նախագծի ընդունման դեպքում կազմակերպիչները կկարողանան գովազդել իրենց և իրենց ծառայությունները, իրականում ձևական են և չունեն բովանդակային հիմք։ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով տրված են տոտալիզատորի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի և խաղատների սահմանումները, որոնց ուսումնասիրության արդյունքում ցանկացած անաչառ երորդ անձի պարզ է դառնում, որ դրանք ամբողջությամբ տարբեր գործունեություններ են և դրանց՝ միմյանց հետ համեմատելը կամ միևնույն հարթության վրա դնելը չունի որևէ հիմնավորում։ Տոտալիզատորի դեպքում մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով, ինչը որևէ կերպ չի կարող նույնացվել շահումով խաղի հետ։ 2019 թվականի հունիսի 19-ին ընդունված ««Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով /այսուհետ՝ Օրենքի Փոփոխություններ/ փոփոխություններ կատարվեցին Օրենքում, մասնավորապես՝ Օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասում օրենսդիրը կատարված փոփոխությունների հետ զուգահեռ ձեռնպահ մնաց ինտերնետ շահումով խաղերի գովազդի նույնականացումից շահումով խաղերի կամ խաղատների գովազդի հետ։ Նախագծի հիմնավորումների համաձայն առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, որի արդյունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդների հանդեպ կկիրառվի նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ, ինչը մեր կարծիքով հիմնավոր չէ։ Նախ անհրաժեշտ է նշել, որ որևէ կերպ հիմնավորված չէ շահումով խաղերի կամ խաղատների գովազդների նկատմամբ կիրառվելիք նման խիստ սահմանփակումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գործունեույթունը նույնպես լիցենզավորման ենթակա գործունեություն է և տնտեսվարող ընկերությունները իրենց ծառայությունները, օրիակ՝ համացանցում ազատորեն գովազդելու արդյունքում կարող են ներգրավվել զբոսաշրջիկներ, առավել գրավիչ դարձնել նման գործունեության համար ՀՀ–ի կողմից տրվող լիցենզիաները: Օրենքով սահմանվող սահմանափակումները տարածվում են և Նախագծի ընդունման դեպքում տարածվելու են Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ շահումով խաղերի կամ վիճակախաղի կազմակերպման գործունեությամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ, իսկ օտարերկրյա ինտերնետ շահումով խաղերի կամ ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչների նկատմամբ սույն սահմանափակումներ չեն տարածվելու, սակայն վերջիններս առնվազն համացանցի միջոցով իրենց և իրենց կողմից մատուցվող ծառայությունների գովազդի արդյուքնում ՀՀ քաղաքացիներին կարող են առաջարկել իրենց ծառայությունները և առանց անհարկի սահմանփակումների, առանց Օրենքով պահանջվող նույնականացում անցնելու նրանց տալ հնարավորություն մասնակցելու կազմակերպվող վիճակախաղին/տոտալիզատորին կամ ինտերնետ շահումով խաղին, ինչը անբարեխիղճ, անհավասար մրցակցության պատճառ կորող է հանդիսանալ։ Այսինքն, սատացվում է մի իրավիճակ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող, պետական տուրք և հարկեր վճարող տենտեսվարող սուբյեկտը ենթարկվում է սահմանափակումների կամ ընդհանրապես զրկվում է իրեն և իր ծառայություններիը գովազդելու իրավունքից՝ այդ կերպ դուրս մղվելով շուկայից, իսկ օտարերկրյա ինտերնետ շահումով խաղերի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները կաշկանդված չեն լինելու որևէ սահմանափակմամբ և իրականացնելու են իրենց և իրենց ծառայությունների գովազդ: Արդյունքում, որոշակի ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից տրվող գործունեության վերը նշված լիցենզիաները կորցնելու են իրենց գրավչությունը և տնտեսվարողները սկսելու են գործունեույթուն իրականացնել այլ իրավակարգերում: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ գործնականում որևէ կերպ վերահսկելի չէ և այժմ չկա էլ օրենքով սահմանված և իրական լծակներ ունեցող վերահսկող մարմին, որը կկարողանա վերահսկել համացանցի միջոցով գովազդի իրականացումը, ինչի արդյունքում հնարավոր են բազմաթիվ չարաշահումներ ։ Հարկ է նշել, որ ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչները գործող օրենսդրությամբ իրավասու են զբաղվել գործունեության այլ տեսակներով ևս: Նախագծի նման կարգավորումների պարագայում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները կզրկվեն իրենց գործունեության այլ ոլորտները գովազդելու հնարավորությունից ևս, ինչը մեր կարծիքով տնտեսվարող սուբյեկտի իրավունակության անհարկի սահմանափակում է, առավել ևս երբ այդ գործունեության արդյունքները արտահանվող են և տնտեսվարողը զրկվում է իր պրոդուկտը այլ երկրներում գովազդելու հնարավորությունից ևս: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ վերջին շրջանում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորիների գովազդները ռադիոյով և հեռուստատեսությամբ ավելի տեսանելի են դարձել ոչ թե այն պատճառով, որ կազմակերպիչները էլ ավելի ակտիվ են գովազդել իրենց և իրենց կողմից մատուցվող ծառայությունները, այլ այն պատճառով, որ շուկայի հիմնական ներկայացուցիչները նվազեցրել են իրենց գովազդների քանակը, մասնավորապես՝ «Գրանդ Քենդի» ընկերությւոնը իր գովազդների քանակը նվազեցրել է 21% տոկոսով, «Ֆերրերո» ընկերությունը՝ 39% տոկոսով, «Բիլայնը»՝ 41% տոկոսով, իսկ «Կոկա Կոլա» ընկերությունը՝ 47% տոկոսով, ինչի պատճառով ավելի հասանելի են դարձել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդները։ Նախագիծը զուրկ է տնտեսագիտական հաշվարկներից և խոսք անգամ չի գնում Նախագծի ընդունման դեպքում վրա հասնող տնտեսական հետևանքների, աշխատատեղերի կրճատման և այլ արդյունքների մասին։ Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ընդունման և վերոնշյալ արգելքների հաստատման դեպքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի կազմակերպման գործունեությամբ զբաղվող ընկերությունները կրելու են վնասներ, սակայն այդ վնասները շատ ավելի ծանր հետևանքներ են ունենալու գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունների համար։ Բացի այդ, Նախագիծը ունի մի շարք թերություններ, մասնավորապես՝ Նախագծում օգտագործվում են արտահայտություններ, որոնք խորթ են Օրենքին և պարզ չէ, թե ինչ են այդ հասկացությունները նշանակում։ Օրինակ՝ Նախագծում օգտագործվում է «տոտալիզատորի շենք» արտահայտությունը, որից պարզ չէ թե ինչ շենքի մասին է խոսքը և այլն: Կարծում ենք, որ նման վիրահատական մեթոդով խնդիրներ լուծելու փորձը բավարար չափով հաշվարկված և հիմնավորված չէ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լրջագույն քննարկումների կարիք է զգում:
2 Արամ Խաչատրյան 18.03.2021 23:18:13 Անհեթեթ նախագիծ է, առանց հետևանքների հաշվարկի։ Օրինական եղանակով արտոնագրված ընկերությունները, որոնցից բոլորը ներկայացված են խոշորագույն հարկատուների ցուցակում, զրկվում են գովազդելու և մրցակցելու հնարավորությունից, որից զրկված չեն ՀՀ կողմից Չարտոնագրված և ՀՀ ռեզիդենտ կամ հարկատու Չհանդիսացող արտասահմանյան տոտալիզատորները։ Գովազդային մեդիա ոլորտում վնասները հասնելու են մի քանի տասյնակ միլիարդ դրամի, իսկ որոշման արդյունքում ավելի քան 3000 մարդ կարող է հայտնվել գործազրկության մեջ, որոնցից մեծամասնությունը լրատվական կայքերի սպասարկող անձնակազմն է։ Այսօր այս ընկերությունները հովանավորում են սպորտային մրցարշավերը և դրանց հեռարձակումները։ Արդյունքը լինելու է այն, որ արտասահմանյան տոտալիզատորները ձեռք են բերելու մեծաթիվ հաճախորդներ և գովազդելու են իրենք անսահմանափակ, իսկ ՀՀ պետ բյուջեն և տնտնեսությունը կզրկվեն դրամական հոսքերից։
3 Արձագանք ՍՏ ՍՊԸ 19.03.2021 10:50:51 Մենք դեմ ենք նախագծին, քանի որ այն կնվազեցնի դրամական հոսքը ՀՀ պետ բյուջե և կխթանի տնտեսության առանց այն էլ ծանր վիճակի էլ ավելի ծանրացմանը։ Եվ կարիք կա ավելի մանրամասն քննարկման ու հաշվարկման։
4 Շանս Մեդիա ՍՊԸ 19.03.2021 10:56:04 Մեր ընկերությունը դեմ է այս նախագծին, քանի որ այն մեր մեդիա ոլորտում կհասցնի մեզ զգալի վնասների, որոնք առանց այն էլ այս ծանր իրավիճակում կբերեն աշխատատեղերի կրճատմանը:
5 Արտակ Խաչատրյան 19.03.2021 12:40:04 Դեմ ենք, ի նկատի ունենալով այն, որ գովազդային ընկերությունների հասույթի 70%-ից ավելին գոյանում է տվյալ ոլորտի շնորհիվ և օրենքի ընդունման պարագայում՝ 1․ Էապես կկրճատվեն պետական բյուջեի մուտքերը 2․ Հազարավոր մարդիկ կկորցնենք աշխատանքը 3․ Տասնյակ կազմակերպություններ կլուծարվեն
6 Իմիջ Մ.Գ. 19.03.2021 13:14:57 Գովազդի նշված տարբերակով կիրառումը կբերի տնտեսական ծանր հետևանքների հատկապես գովազդային ոլորտի ընկերությունների համար, այդ թվում աշխատատեղերի նշանակալի կրճատման: Գիտակցելով <Գովազդի մասին> օրենքով Տոտալիզատորների գովազդի սահմանափակման անհրաժեշտությունը, ունենք մտահոգություններ կիրառման հետևանքների մասով և առաջարկություններ օրենքի նախագծի որոշ կետերի վերաբերյալ: Հեռուստատեսությունում գովազդի սահմանափակումը ցանկալի է լինի միայն այն ժամերի համար երբ համաձայն մոնիտորինգի խոցելի խմբերի դիտումները առավել շատ են: Արտաքին գովազդի մասով կարելի է սահմանափակումներ մտցնել միայն բնակավայրերի կենտրոնական հատվածների առավել մարդաշատ տեղերում, որտեղ առկա է խոցելի տարիքային խմբերի առավելագույն կուտակումներ և շարժ, մասնավորապես ուսումնական հաստատությունների մոտ գտնվող ցանկացած չափի վահանակների վրա: Տոտալիզատորների գովազդի սահմանափակման պատճառով արտաքին գովազդային ոլորտի ընկերությունների տնտեսական գործունեության վրա բացասական ազդեցությունը մեղմացնելու համար առաջարկում ենք թույլատրել գովազդը բնակավայրերից դուրս գտնվող մայրուղիների վրա տեղադրված նաև մեծ չափերի վահանակների վրա, քանի որ այդ գովազդային վահանակների հասանելիությունը խոցելի տարիքային և սոցիալական խմբերին ամենացածրն է: