ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման
1) N 1 հավելվածում`
ա. լրացնել 1.5.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.5.1. ՇԱՐԺԱԿԱՆ ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Գործիքների սեղան
- Անհետաձգելի բուժօգնության պահարան
- Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ
- Լեզվաբռնիչ
- Ժգուտ
- Փոխներարկման սիստեմաներ
- Փոխներարկման կանգնակ
- Բիքսեր
- Ջերմաչափեր
- Թանզիֆե դիմակներ
- Բժշկական քննության կոշտ բազմոց
- Օֆտալմոսկոպ
- Օֆտալմոմետր
- Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ)
- Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ
- Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու
- Դիոպտրիմետր, բինոկուլյար խոշորացույց
- Գունային թեստ
- Գոնիսկոպ
- Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ
- Ներակնային ճնշման չափման սարք
- Կանյուլաներ, կոպաբացիչ
- Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու
- Սեղան և աթոռներ
- Բակտերիոցիդ լամպ
- Հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
Վիրաբուժական միջամտություններ իրականացնելու դեպքում ներառյալ նաև`
- Պահարաններ` գործիքների համար
- Պերիմետր
- Սառնարան
- Օտար մարմին հեռացնելու հավաքածու
- Ռուտի ապարատ
- Ջրի թորման սարք
- Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի
- Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չէ 6-րդ կետի պահանջը)
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ-ակնաբան` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
բ. 1.9-րդ կետում «Բժիշկ-ֆթիզիատր» բառերից հետո լրացնել «կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-թոքաբան» բառերը
գ. 1.10.1-ին կետում «Բժիշկ-սեռախտաբան» բառերը փոխարինել «Բժիշկ-մաշկավեներաբան» բառերով
դ.1.12-րդ կետի «Սարքավորումներ և բժշկական գործիքներ» ցանկը սահմանել հետևյալ խմբագրությամբ
«1. Պատվաստանյութերի պահպանման սառնարան հետևյալ տեխնիկական չափանիշներով՝ սառեցումից պաշտպանության համակարգի, օդի հարաբերական խոնավության կարգավորման համակարգի, շահագործողի կողմից չկարգավորվող ջերմաստիճանի կայունացուցիչի (թերմոստատ), կոմպրեսիոն ցիկլիկ ագրեգատի առկայություն, սահմանված ջերմաստիճանի ապահովում՝ շրջակա միջավայրի +43°C-ից +10°C ջերմաստիճանային պայմաններում շահագործման դեպքում մակնշման առկայություն,
- Սառնարան-պայուսակ
- Սառցային տարրեր
- Ինքնաարգելափակվող ներարկիչներ
- Անվտանգ այրման տուփեր
- Թեփուրներ
- Հակաշոկային դեղերի հավաքածու
- Սեղաններ և աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար
- Պահարան` բժշկական փաստաթղթերի պահպանման համար
- Բժշկական պահարան
- Բժշկական զննման թախտ
- Ախտահանման ենթակա բժշկական սեղան
- Հանդերձապահարան»
ե. 1.13-րդ կետում «Կրտսեր բուժաշխատող» բառերից հետո և 8-րդ կետում «պոլիկլինիկայում և ծննդատանը» բառերից հետո լրացնել «Բժշկի համապատասխան վերապատրաստման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է իրականացվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում:» բառերը:
զ. լրացնել 1.15.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.15.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Էլեկտրասրտագրի ապարատ
2.Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
3.Հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Միջին բուժաշխատող կամ բժիշկ-սրտաբան կամ բժիշկ-թերապևտ կամ ընտանեկան բժիշկ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:»
է. լրացնել 1.16.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.16.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Ուլտրաձայնային հետազոտման շարժական սարք
2.Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
3.Հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
ը. լրացնել 1.17.1.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.17.1.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող գործարանային արտադրության ավտոմեքենա՝ ռենտգենաբանական ապարատի առկայությամբ կամ շարժական ռենտգենաբանական ապարատ
- Պաշտպանիչ թիկնոց
- Գրպանի դոզիմետրեր` աշխատողների համար
- Նեգատոսկոպ
- Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
- Հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
թ. լրացնել 1.17.2.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.17.2.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող գործարանային արտադրության ավտոմեքենա՝ Ֆլյուորոգրաֆիկ ապարատի առկայությամբ
- Պաշտպանիչ թիկնոց
- Գրպանի դոզիմետրեր` աշխատողների համար
- Էկրան` ֆլյուորոժապավենները նայելու համար
- Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
- Հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1.Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
ժ. լրացնել 1.31.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.31.1.ԲՈՒԺԿԵՏ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
- Սեղան
- Աթոռներ
- Բժշկական թախտ
- Տոնոմետր
- Բժշկական ջերմաչափ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Միջին բուժաշխատող»
ժա. 1.44.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«1.44. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ
2.Օդափոխության համակարգ
3.Քարշիչ պահարան/ներ
4.Չհրկիզվող պահարաններ, առնվազն 2
5.Լաբորատոր գույք (քիմիական նյութերի, պարաֆինային բլոկերի և առարկայական ապակիների պահման պահարաններ)
6.Կայունաջերմոց (թերմոստատ)
7.Սառնարան
8.Հյուսվածքների մշակման համակարգ (ավտոմատ կամ մանուալ)
9.Հյուսվածաբանական կասետների պարաֆինային լցոնման համակարգ՝ կանոնավորվող ջերմաստիճանային ռեժիմով
- Միկրոտոմ ` կտրվածքների պատրաստման համար
- Ջրային բաղնիք
- Տաքացնող սեղանիկ
- Առարկայական ապակիների ներկման ավտոմատ համակարգ կամ հատուկ այդ նպատակով արտադրված տարաներ՝ ամուր փակվող կափարիչներով և համապատասխան մետաղյա զամբյուղներով (30 կամ 60 տեղանոց)
- Ջրի թորման կամ դեիոնիզացնող ապարատ
- Բինօկուլյար կամ տրինօկուլյար մանրադիտակ, թվային տեսախցիկ
- Բակտերիցիդ լամպ
- pH-մետր
18.Կշեռք լաբորատոր
- Լաբորատոր տարաներ, գործիքներ (պլաստմասե կասետներ, փորձանոթներ, դանակներ, պինցետներ, քանոններ, զոնդեր և այլն)
- Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)
- Անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ, կենցաղային ձեռնոցներ
- Ախտահանող նյութեր՝ քլորամին,քլորակիր և/կամ այլ
- Համակարգիչ
- Բուժանձնակազմի համար նախատեսված կահույք
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ՝ հյուսվածքաբան կամ ախտաբանաանատոմ կամ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտացմամբ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
ժբ. լրացնել 1.47 կետ հետևյալ բովանդակությամբ
«1.47.ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՌԱՋՆԱՅԻՆ) ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1) ՍՊԱՍԱՍՐԱՀ
ա. այցելուների համար նստատեղեր
բ. թափոնների տեսակավորված տարաներ
գ. գրասենյակային սեղան, աթոռ
դ. կողպվող պահարան/դարակաշար
ե.համացանց (ինտերնետային կապ)/համակարգիչ, տպիչ սարք
զ. հեռախոսային կապ/հեռախոս
2) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՍԵՆՔ/ԵՐ
ա. համապատասխան ցուցանակ
բ. անհամատեղելի նմուշառումներն իրականացվում են տարբեր սենքերում (նմուշառում՝ միզասեռական համակարգից, քիթ-ըմպանից, սերմնահեղուկի, հարհետանցքային քերուկի և այլն)
գ. լվացարան, տաք և սառը հոսող ջրի առկայությամբ (մեկից ավել նմուշառման սենքերի առկայության դեպքում կարելի է օգտվել միևնույն լվացարանից)
դ. բակտերիցիդ լամպ
ե. սենյակային ջերմաչափ
զ. հանդերձապահարան և/կամ կախիչներ
է. նմուշառման աթոռ/բազկաթոռ
ը. աշխատանքային սեղան՝ մաքուր և կեղտոտ հատվածների տարանջատմամբ, աթոռ
թ. բժշկական պահարան/դարակաշար
ժ. նմուշառման ծախսանյութեր և պարագաներ՝ համաձայն նմուշառման մեթոդաբանության
ժա. նմուշների մակնշման պարագաներ
ժբ. նմուշների տեղափոխման հերմետիկ փակվող, անջրաթափանց, կարծր բեռնարկղեր՝ համապատասխան մակնշմամբ
ժգ. առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
ժդ. թափվածքների մաքրման հավաքածու
ժե. թափոնների տեսակավորված տարաներ
ժզ. անհատական պաշտպանության միջոցներ
ժէ. հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
* սենքերը պետք է ունենան բնական կամ արհեստական օդափոխություն
**Նմուշառում կարող է իրականացվել նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության այլ բաժանմունքներում՝ հաջորդիվ նմուշների փոխադրմամբ ապահովելով նմուշների եռաշերտ փաթեթավորումը:
3)ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՍԵՆՔ
ա. համապատասխան ցուցանակ
բ. լվացարան, տաք և սառը հոսող ջրի առկայությամբ
գ. նմուշների տեսակավորման մակնշված սկուտեղներ/հաստատոցներ (շտատիվներ)
դ. աշխատանքային սեղան
ե. ցենտրիֆուգ՝ հերմետիկ փակվող կափարիչով
զ. սառնարան/սառցարան ռեակտիվները պահելու համար՝ համապատասխան մակնշմամբ
է. սենյակային և սառնարանային ջերմաչափեր
ը. բակտերիցիդ լամպ
թ. նմուշների տեղափոխման հերմետիկ փակվող անջրաթափանց, ախտահանմանն ենթակա բեռնարկղեր
ժ. թափվածքների մաքրման հավաքածու
ժա. թափոնների տեսակավորված տարաներ
ժբ. անհատական պաշտպանական միջոցներ
ժգ. հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
*սենքը պետք է ունենա բնական կամ արհեստական օդափոխություն
** «բ» և «ե»ենթակետերը պարտադիր են, եթե նմուշների նախնական մշակումն իրականացվում է լաբորատոր տարածքից դուրս՝ նմուշների հավաքագրման կետում
4) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑ՝ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ա. համապատասխան ցուցանակ
բ. լվացարան, տաք և սառը հոսող ջրի առկայությամբ
գ. հատկացված տարածք՝ նմուշառման դատարկ տարաների տեղադրման (մաքուր գոտի) և վերցված նմուշի տեղադրման (կեղտոտ գոտի) սահմանազատմամբ,
դ. վերցված նմուշների համար նախատեսված բաց կափարիչով բեռնարկղ համապատասխան մակնշմամբ, կեղտոտ գոտում տեղադրելու համար
ե. թափոնների տեսակավորված տարաներ
զ. անհատական պաշտպանության միջոցներ (ձեռնոցներ)
է. հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1.Բարձրագույն կրթությամբ, բժիշկ-լաբորանտի կամ լաբորատոր մասնագետի մասնագիտացմամբ կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) վերջին 10 տարվա ընթացքում անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ: Կարելի է համատեղությամբ և/կամ ոչ լրիվ հաստիքով:
2.Միջին բուժաշխատող՝ բուժքույրական/լաբորանտի կրթությամբ, վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
3.Կրտսեր բուժաշխատող:»
ժգ. լրացնել 1.48.-րդ կետ հետևյալ բովանդակությամբ
«1.48. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ
ա. նմուշների փոխադրման սառնարան-պայուսակ/ներ և/կամ ջերմակարգավորվող թերմոկոնտեյներ/ներ մակնշված պայուսակ՝ նմուշառման ծախսանյութերի և պարագաների համալրմամբ (համաձայն` նմուշառման մեթոդաբանության) և վերջիններիս ցանկով
բ. նմուշների մակնշման պարագաներ
գ. նմուշների փաթեթավորման պարագաներ
դ. առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
ե. թափվածքների մաքրման հավաքածու
զ. թափոնների տեսակավորված տարաներ/տոպրակներ
է. անհատական պաշտպանական միջոցներ
ը. հիգիենիկ և ախտահանիչ միջոցներ
2) ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ
ա. կենսաբանական ախտածին ազդակի նշանի առկայություն՝ դիմապակուն
բ. թափվածքների մաքրման հավաքածու
գ. անհետաձգելի բժշկակ
-
Քննարկվել է
04.03.2021 - 19.03.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 6911
Տպել