Հիշել նախագիծը
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
57 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հարություն Եղիազարյան 02.03.2021 16:57:01 | Առաջարկում եմ 1-ին երեխայի համար հատկացվող 300 000 դրամ միանվագ օգնությունը չեղարկել։ Քանզի տվյալ օգնությունը ենթադրում եմ, որ չի խթանում ծնելիությանը։ Փոխարենը կարելի է ավելացնել 3-րդ երեխայից հետո ծնված երեխայի միանվագ օգնությունը։ Մեկ օրացույցային տարվա ընթացքում ծնվում է մոտ 17000 առաջին երեխա, ընդհանուր առմամբ տրվում է մոտ 5 մլրդ դրամ օգնություն, որը հատկացնելով բազմազավակ ընտանիքին կարծում եմ ևս կխրախուսի ծնելիությունը։ Իսկ բազմազավակ ընտանիքների մասին նոր օրենքի նախագծին ծանոթացա և կարծում եմ բավականին կխրախուսի ժողովրդագրական կայունացմանը։ | Առաջարկը չի ընդունվել։ Տեղեկացնում եմ, որ երրորդ և հաջորդ երեխայի միանվագ դրամական նպաստը 2009թ․ հունվարի 1-ից 50․000 դրամից դարձել էր 430․000, իսկ 2014թ․ հունվարի 1-ից 3-րդ և 4-րդ երեխաներինը 1, իսկ 5-րդ և հաջորդներինը՝ 1,5 մլն դրամ։ Միաժամանակ, 2009թ․-ից 1-ին երեխային տրվող միանվագ դրամական նպաստը փոփոխության չէր ենթարկվել և մինչև 2020թ․ հուլիսի 1-ը կազմում էր 50․000 դրամ, որը ըստ իրականացված հետազոտությունների չէր բավարարում երեխայի ծննդով պայմանավորված առաջնային ծախսերը հոգալու համար։ Այդ իսկ պատճառով բացը լրացնելու համար որոշում կայացվեց բարձրացնել 1-ին և 2-րդ երեխաներին տրվող միանվագ դրամական նպաստը՝ համապատասխանաբար 50․000 և 150․000-ը դարձնելով 300․000 դրամ։ Ըստ ծննդի հերթականության 1-ին երեխաների ծնունդը երեխաների ընդհանուր կարգաթվում 2017թ․ կազմել է 15071, 2018թ․՝ 14492, իսկ 2019թ․՝ 13682 երեխա։ | |
2 | Արամայիս Մարգարյան 02.03.2021 23:50:24 | Եռաչափ տպիչով տպվող տներ (էժան են) բերեք Հայաստան, մեկ է դա արդեն իսկ ներկա է։ Դա կխթանի ծնելիությունը։ | Առաջարկը չի ընդունվել։ | |
3 | Զինա Էլոյան 03.03.2021 16:22:32 | Բարեվ ձեզ։ Ես ունեմ մի առաջարկ։ Լավ կլիներ, որ բազմազավակ ընտանիք համարվեր 3 երեխա ունեցող ընտանիքները, քանի որ շատերը առողջական խնդիրների պատճառով չեն կարող ունենալ 4- րդ երեխա՝ ինչպես օրինակ ես։ Ունեմ 3 երեխա, ապրում եմ վարձով, տան միակ աշխատողը ամուսինս է, քանի որ փոքրս 8 ամսեկան է։ Մեզ համար առաջնահերթ հարցը բնակարանային հարցն է։ Խնդրում եմ օգնել բնակարան ձեռք բերելու հարցում։ Չեմ ցանկանա օրերից մի օր 3 երեխաներիս հետ մնամ դրսում վարձի ուշացման պատճառով։ Նախապես շնորհակալություն։ | Առաջարկնը նդունվել է մասնակի։ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման համար թիրախային երեխաների թիվ է ընտրվել 4-ը, քանի որ մոտակա տարիներին սպասվում է 1-ին և 2-րդ երեխաների կարգաթվում կտրուկ նվազում, որը կարող է փոխհատուցվել միայն ընտանիքներում 3-րդ, 4-րդ և հաջորդ երեխաների ծննդով։ Այս առումով, ծնելիության և բազմազավակ ընտանիքներին աջակցության միջոցառումները բխելու են այդ տրամաբանությունից։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 24 հունվարի 2019 թվականի N 50-Ն որոշման 2-րդ կետի 2) ենթակետի բ. պարբերությունում օգտագործվում է «Բազմազավակ ընտանիք» եզրույթը, մեջբերում. բ. «չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ» մեջբերման ավարտ։ Եվ «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքով այդ կարգավիճակը պետք է ստանա օրենքի ուժ, որից արդեն կբխեն տրամադրվող աջակցությունները։ Միաժամանակ, 2020թ․ հուլիսի 1-ից գործարկվել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշումը, որով հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ( բնակելի տուն) գնելու պարագայում նախատեսվում են աջակցության հետևյալ տեսակները։ Որոշման վերաբերյալ տեղեկատվությունը կից հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144403 )։ | |
4 | Զինա Էլոյան 12.03.2021 16:20:19 | Առաջարկում եմ եթե հնարավոր չի 3 երեխա ունեցողներին բազմազավակ ընտանիք համարել, գոնե վարձով ապրող այդպիսի ընտանիքներին հատկացնել բնակարան, որի համար ընտանիքը ամսավճար տա՝ ինչպես վարձով ապրելու դեպքում, եվ բնակարանի գնահատված գումարը վճարելուց հետո տունը մնա ընտանիքին։ Խնդրում եմ բանկով գնել չառաջարկել, քանի որ անձամբ ինձ բանկը մերժում է։ | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
5 | Զինա Էլոյան 13.03.2021 18:29:36 | Առաջարկում եմ նաեւ անչափահաս երեխաների համար սահմանել նպաստ։ Օրինակ այն, որ նպաստ ստանում են միայն գյուղաբնակ չաշխատող մայրերը շատ սխալ է։ Ես մեծ ուրախությամբ կաշխատեի եթե երեխաներս մի քիչ մեծ լինեին։ Փոքրս 8 ամսական է։ Ես չունենալով տուն ո՛չ գյուղում, ո՛չ քաղաքում, ապրում եմ քաղաքում վարձով, եվ ստացվում է, որ իմ ու իմ նման շատ մայրերի երեխաներ ապահովված են ամեն ինչով, եվ ոչնչի կարիք չունեն։ Խնդրում եմ վերանայել այդ օրենքը։Իմ կարծիքով 3 անչափահաս երեխաներին կարելի է ամսական գոնե մի չնչին գումարով օգնել։ Շատ շնորհակալ կլինեմ դրական պատասխանի դեպքում։ | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ Տեղեկացնում ենք, որ գյուղական բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող կնոջը երեխայի ծննդով պայմանավորված երեխայի խմանքի նպաստի նշանակումը կապված էր այն հանգամանքի հետ, որ 2012 թվականից գյուղական բնակավայրերում մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը ավելի փոքր էր, քան քաղաքային բնակավայրերում։ Այս առումով հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գրանցված աշխատատեղերի թիվը գյուղական բնակավայրերում համարյա բացակայում է, ինչպես նաև բնակչության ծնելիությունը խթանելու համար ՀՀ կառավարության կողմից որոշում կայացվեց գյուղական բնակավայրերում տրամադրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ վարձու աշխատող չհանդիսացող կնոջը։ Կարծում ենք, պետության հնարավորություններրի աճին զուգահեռ անդրադարձ կկատարվի նաև քաղաքային բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող մայրերին երեխայի խնամքի նպաստ վճարելու գաղափարին։ | |
6 | Սիրանուշ Ստեփանյան 03.03.2021 17:04:46 | Առաջարկս որ ընդունվի այս օրենքն քանի որ տրամադրած նպաստով բազմազավակ երեխաներն սովի են մատնվում։ | Առաջարկը չի ընդունվել, քանի որ բացակայում է առաջարկի վերաբերյալ տեղեկատվությունը։ | |
7 | Veronika Avetyan 03.03.2021 17:09:34 | Խմբակների համար տրվող վճար | Ընդունվել է «Բազմազավակ ընտանիքների մասին » ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում հոդված 15-ով նախատեսվում ենբազմազավակ ընտանիքում երեխաների կրթության նպատակով կրթության վճարի փոխհատուցման աջակցություն՝ հետևյալ պետական և համայնքային հաստատություններ հաճախելու և ուսանելու համար, 1) նախակրթարաններ (մանկապարտեզներ)՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար, 2) նախնական (արհեստագործական) ուսումնարաններ, միջին մասնագիտական քոլեջներ և ուսումնական կենտրոններ, 3) մշակութային կրթական հաստատություններ և տարբեր ծրագրեր իրականացնող կրթահամալիրներ, 4) մանկապատանեկան մարզական հաստատություններ, 5) բարձրագույն ուսումնական հաստատություններ։ | |
8 | Մանյա Շերմազանյան 03.03.2021 17:37:22 | Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել նաև մեր ընտանիքին աղջիկս 3 տարեկան է և ունի բնածին իխտիոզ ծանր հիվանդությունը, ամուսինս զինվորական է։Մենք չենք կարող բնական ճանապրահով առողջ երեխաներ ունենալ, քանի որ մեր երկրորդ բալիկը նույն հիվանդությունից մահացել է 6 օրականում։ Խնդրում եմ եթե հնարավոր է մեզ աջակցություն տրամադրել կամ ներառել մի այլ ծրագրի մեջ, որ արհեստական ճանապարհով էլի երեխաներ ունենանք։ | Առաջարկը չի ընդունվել։ Տեղեկացնում եմ, որ սույն խնդիրը «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այս խնդրո առարկայի հասցեատերը Առողջապահության նախարարությունն է, որի իրավասությունների շրջանակում մշակվել և գործում է «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների» ծրագիրը։ | |
9 | Հասմիկ Գասպարյան 03.03.2021 18:55:41 | Ես կառաջարկեի աջակցել նաև երեք և ավելի երեխա ունեցողներին որպեսզի չորրորդ երեխան էլ ծնվի հինգերորդն էլ | Առաջարկն ընդունվել է մասնակի։ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 6 մարտի 2014 թվականի N 275-Ն որոշման համաձայն, երրորդ երեխայի ծնվելու դեպքում սահմանվել է մեկ միլիոն դրամ միանվագ դրամական աջակցություն։ Միաժամանակ, 2020թ․ հուլիսի 1-ից գործարկվել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշման համաձայն, մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու պարագայում կանխավճարի աջակցության չափը 3 երեխայի առկայության դեպքում կազմում է 1,5 մլն դրամ, իսկ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում 3-րդ երեխայի ծննդով պայմանավորված մայր գումարից մարվում է մինչև 2 մլն դրամ։ Պետական բյուջեի հնարավորությունների մեծացման պարագայում կմշակվեն 3-րդ երեխայի ծննդյան աջակցության այլ տեսակներ ևս։ | |
10 | Հասմիկ Գասպարյան 03.03.2021 18:55:44 | Ես կառաջարկեի աջակցել նաև երեք և ավելի երեխա ունեցողներին, որպեսզի չորրորդ երեխան էլ ծնվի, հինգերորդն էլ։ | Առաջարկն ընդունվել է մասնակի։ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 6 մարտի 2014 թվականի N 275-Ն որոշման համաձայն, երրորդ երեխայի ծնվելու դեպքում սահմանվել է մեկ միլիոն դրամ միանվագ դրամական աջակցություն։ Միաժամանակ, 2020թ․ հուլիսի 1-ից գործարկվել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշման համաձայն, մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու պարագայում կանխավճարի աջակցության չափը 3 երեխայի առկայության դեպքում կազմում է 1,5 մլն դրամ, իսկ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում 3-րդ երեխայի ծննդով պայմանավորված մայր գումարից մարվում է մինչև 2 մլն դրամ։ Պետական բյուջեի հնարավորությունների մեծացման պարագայում կմշակվեն 3-րդ երեխայի ծննդյան աջակցության այլ տեսակներ ևս։ | |
11 | Գայանե Գասպարյան 03.03.2021 21:36:14 | Ոչ թե առաջարկեք 4 երեխա ունեցողներին այլ 3 երեք երեխանել է արդեն համարվում բազմազավակ դաել հաշվի առեք չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ | Առաջարկը չի ընդունվել։ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման համար թիրախային երեխաների թիվ է ընտրվել 4-ը, քանի որ մոտակա տարիներին սպասվում է 1-ին և 2-րդ երեխաների կարգաթվում կտրուկ նվազում, որը կարող է փոխհատուցվել միայն ընտանիքներում 3-րդ, 4-րդ և հաջորդ երեխաների ծննդով։ Այս առումով, ծնելիության և բազմազավակ ընտանիքներին աջակցության միջոցառումները բխելու են այդ տրամաբանությունից։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 24 հունվարի 2019 թվականի N 50-Ն որոշման 2-րդ կետի 2) ենթակետի բ. պարբերությունում օգտագործվում է «Բազմազավակ ընտանիք» եզրույթը, մեջբերում. բ. «չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ» մեջբերման ավարտ։ Եվ «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքով այդ կարգավիճակը պետք է ստանա օրենքի ուժ, որից արդեն կբխեն տրամադրվող աջակցությունները։ | |
12 | Աննա Խուդոյան 04.03.2021 21:13:30 | Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ օրենքի ընդունումն անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ում տիրող ժողովրդագրական ժգնաժամի հաղթահարման գործում, քանզի հիմնված է բազմազավակ ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու, աշխատող բազմազավակ ծնողներին օժաանդակելու և ոլորտային աջակցություն տրամադրելու վրա: Մասնավորապես կարևոր եմ համարում կրթության տարբեր փուլերում տրամադրվող աջակցությունը , որը պետք է տրամադրվի անկախ տվյալ ընտանիքի սոցիալական դրությունից (հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ կհամալրվեն միայն սոցիալապես անապահով և նպաստների միջոցով գոյատևող ընտանիքները): Առաջարկում եմ ստեղծել նաև բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ունեցող ընտանիքների տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգ ստեղծել և օրենքով սահմանված աջակցության տրամադրման նպատակով իրականացնել տվյալների ինքնաշխատ փոխանակում, որպեսզի քաղաքացին ամեն աջակցության համար դիմելիս ստիպված չլինի ներկայացնե լբազմատեսակ փաստաթղթեր : | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
13 | Աննա Խուդոյան 15.03.2021 20:11:55 | Առաջարկում եմ սույն օրենքի նախագծում ավելացնել կետ, որի համաձայն բազմազավակ ծնողներին կտրվի հատուկ նշագրմամբ ուղետոմս՝ հասարակական տրանսպորտից (ներքաղաքային) անվճար օգտվելու նպատակով: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
14 | Աննա Խուդոյան 15.03.2021 20:11:56 | Առաջարկում եմ սույն օրենքի նախագծում ավելացնել կետ, որի համաձայն բազմազավակ ծնողներին կտրվի հատուկ նշագրմամբ ուղետոմս՝ հասարակական տրանսպորտից (ներքաղաքային) անվճար օգտվելու նպատակով: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
15 | Աննա Խուդոյան 15.03.2021 20:18:00 | Առաջարկում եմ կրթական աջակցության շրջանակներում ներառել նաև բազմազավակ ընտանիքների երեխաների (5-12-րդ դասարաններ) դասագրքերի վճարի ամբողջական փոխհատուցումը: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
16 | Heghine Sahakyan 04.03.2021 22:33:10 | 4րդ երեխային հասնելու համար նախ անհրաժեշտ է ընտանիք կազմելու ժամանակ աջակցել զույգին։ ֆինանսապես, գրանցման ժամանակ։ Հիպոթեկինա պայմանները պետք է ավելի հարմար դարձնել նաև ոչ թե այնքան երիտասարդ զույգերի համար, քանզի հիմա ում են ամուսնանում։ Նաև այդ պայմանները պիտի գործեն չամուսնացած մարդկանց համար։ Քանզի գիտակից մարդիկ հիմնականում նախ տուն են ստեղծում, հետո ընտանիք կազմում։ Սխալ է հիպոթեկինա պարտադրող պայմանների առկայությունը` պարտադիր նորակառույց կամ թանկարժեք բնակարան ձեռք բերելու ստիպող կետերը։ Ընտանիքին կարելի է աջակցել փուլ առ փուլ` որոշ արտոնություններ հատկացնել 1ի ժամանակ, դրոշը 2ի, դրոշը 3դի, իսկ վերջնական փաթեթը 4ի դեպքում։ Հատուկ ուշադրության պետք է արժանանան մարզերում ծնվող երեխաները, բացառիկ արտոնություններ պիտի տրվեն սահմանամերձ բնակավայրերում ծնվողներին։ Սույնով հնարավոր կլինի մոտիվացնել ու հնարավոր դարձնել 4րդ ու 5րդ երեխաների ծնունդը։ Թվարկվածի չափ կարևոր հանգամանք չի, բայց պարտեզների առկայությունը ևս կհեշտացնի աշխատող մայրիկների կյանքը։ | Ընդունվել է ի գիտություն։ | |
17 | SANASAR Karapetyan 04.03.2021 22:37:22 | 1Arajarkum em bazmazavak yntaniqi cnoxnerin hatkacnel hatuk qart vori mijocov cnoxy cankacac vayrum kam petakan himnarknerum masnavori depqum cankutyamb herteri depqum spasarkvi artaherd. Kins 4-6 jam poliklinikayum hert a kangnum ayninch ayd jamanaky kogtagorci chorord baliki hamar. 2 Guyqaharki 50 tokos zexch3 karmir gcery anvchar4 ekamtayin harki veradardz 5 ellektrakan energiai, gazi, jri vardzeri 50 tokos vcharum6 hoxataracqi anvchar tramadrum qaxaqi shrjakayqum amaranoci npatakov | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
18 | Վարդան Զեյնալյան 05.03.2021 01:13:31 | Եթե լուրջ ուսումնասիրություն կատարվի թե՞ որնոնք են այն պատճառները, որ խոչընդոտ են հանդիսանում ծնելիության մակարդկը բարձրացնելու համար, ըստ այդմ ավելի արդյունավետ ծրագրեր կմշակվի։ Օրինագծի մի քանի կետեր տպավորություն է, որ գրած է ուղղակի։ Կետերի մեջ հստակություն ավելացրեք որը չկա, մարդիկ պետք է հստակ երաշխիք ունենան։ Երբմն մի քանի հարյուր հազար աջակցություն տրամադրելը ոչինչ է այն ծախսերի հետ որը անում են ծնողները երեխա ունենալու համար։ Բոլոր խնդիրները խորը ուսումնասիրություն են պահանջում։ Օրենքը նման կերպ անցկացնելու դեպքում կհամարեմ որ պարզապես գալչկա եք դնում։ Հարցում անցկացրեք ասենք մի 100000 ընտանիքների միջև, հստակ հարցրեք որ պարագայում մարդիկ կցանկանան 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխան ունենալ, ինչ խոչընդոտներ կան։ Տնտեսական հաշվարկ արրեք որքա՞ն եկամուտ է հարկավոր տվյալ ընտանիքին լիարժեք կարիքները բավարարելու համար։ Բժշկական հաստատություններից պարզեք թե որքան գումար է հարկավոր մի ընտանիքին երեխա ունենալու համար, այդ գումարի մեջ մտնում է այն բոլոր ծախսերը, որը արվում է մինչ ծննդաբերությունը այդ ընթացքում առաջ եկած խոչընդոտները հազթահարելու ծախսերը, մինչև հղիությունը եթե կա իհարկե եղած խոչընդոտների վերացումը, ցանկը շատ է։ Այս ամեն պետք է մանրամասն քննվի, ուսումնասիրվի նոր օրինագիծ առաջարկվի։ | Ընդունվել է ի գիտություն։ 1) Տեղեկացնում ենք, որ «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի աջակցության տեսակների մշակման համար օգտագործված վերլուծություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժողովրդագրական իրավիճակի վրա ուղղակիորեն ազդող և առաջնային լուծման կարիք ունեցող, միաժամանակ առաջիկայում երեխայի պլանավորման համար պետության միջամտության անհրաժեշտություն ունեցող խնդիրներն են․ ֆինանսական աջակցությունը, բնակարանային պայմանների բարելավումը, արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերումը, աշխատանքի և երեխայի խնամքի համատեղումը, կենցաղային պայմանների բարելավումը, առողջապահությունը, կրթությունը և այլն։ Ըստ այդմ, օրենքի շրջանակում աջակցության տեսակների շրջանակի առաջնահերթությունը բխել է հենց այդ ուսումնասիրություններից և վերլուծություններից։ | |
19 | Հայկ Մանթաշյան 05.03.2021 09:05:57 | Առաջարկում եմ եկամտահարկի տոկոսի վերանայում նախատեսել երեխաների քանակից կախված․ Օրինակ` 3 երեխա -10% 4 երեխա -50% 5 երեխա -75% | Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկության նպատակը, ըստ էության, բազմազավակ ընտանիքի եկամուտների աճին նպաստելն է: Այլ կերպ ասած՝ առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների հաշվին ավելացնել բազմազավակ ընտանիքների եկամուտները: Այս առումով, հայտնում ենք, որ որպեսզի առաջարկության ընդունումը հանգեցնի բազմազավակ ընտանիքի անդամների եկամուտների աճին, անհրաժեշտ է, որպեսզի առաջարկության ընդունումից հետո գործատուները այդ անձանց համար հաշվարկվող անվանական աշխատավարձերն առնվազն թողնեն անփոփոխ: Գտնում ենք, որ քիչ հավանական է, որ առաջարկության ընդունումից հետո գործատուները նման վարքագիծ դրսևորեն, քանի որ իրենց կողմից կատարվող ծախսերը նվազեցնելու և շահույթներն ավելացնելու հանգամանքով պայմանավորված, գործատուներն ընդամենը կնվազեցնեն վարձու աշխատողների համար հաշվարկվող անվանական աշխատավարձերը, ինչի արդյունքում վարձու աշխատողներին վճարվող տնօրինվող աշխատավարձերը էական փոփոխությունների չեն ենթարկվի: Բացի այդ, այն, որ առավել մեծ հավանական է, որ գործատուները կդրսևորեն վերոնշյալ վարքագիծը հիմնավորվում է նաև նրանով, որ առաջարկության ընդունումը չի հանգեցնելու աշխատանքի շուկայում բազմազավակ ընտանիքի անդամի կողմից իրականացվող աշխատանքի գնի փոփոխության, հետևաբար, գործատուները, պահպանելու համար իրենց մյուս վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձերի միջև հավասարությունը, շահագրգռված չեն լինելու բազմազավակ ընտանիքի անդամներին վճարել ավելի մեծ աշխատավարձեր: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ առաջարկության ընդունման արդյունքում առաջարկությունից օգտվելու են ոչ թե բազմազավակ ընտանիքները, այլ գործատուները: Բացի այդ, առաջարկության ընդունման դեպքում, կստացվի այնպես, որ եկամտային հարկից կազատվեն նաև բարձր եկամուտներ ստացող՝ օրինակ` 1 մլն դրամ և ավելի բազմազավակ ընտանիքի անդամները, այսինքն այն անձինք, ովքեր, ըստ էության, չունեն դրա կարիքը: Հետևաբար, գտնում ենք, որ բազմազավակ ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կիրառել ավելի հասցեական միջոցառումներ: | |
20 | Լևոն Ասլանյան 06.03.2021 12:35:18 | Անձամբ ես ընտանիքում ունեմ երեք երեխաներ, դժվարանում եմ , բայց պահում եմ : Թե իրական սոցիալական երաշխիքներ կլինեն , կարելի է մտածել ևս մեկ երեխա ունենալու մասին: Ամեն մի երեխան մի արև է, բայց դե տուն էլ չունենք, ուրիշի դռներին ենք: Դե Ձեր բռնած գործին հաջողություն թող լինի, կսպասենք: | Ընդունվել է ի գիտություն։ | |
21 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 1. Նախագծի 6-րդ հոդվածում, որպես բազմազավակ ընտանիքի կարգավիճակի դադարեցման հիմք է նշվում մեկ օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ առնվազն 183 օր գտնվելը, իսկ ահա կարգավիճակի վերականգնման համար նախատեսված է ոչ շուտ, քան 90 օրացուցային օրը: Կարծում ենք, որ ելնելով շահառու ընտանիքների կենսական շահերից, անհրաժեշտ է սահմանել կարգավիճակի վերականգնման ավելի սեղմ ժամկետ: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
22 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 2. Նախագծի 10-րդ հոդվածում ներկայացված են բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսակները: Կարծում ենք, որ 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված «առողջության ապահովագրություն» աջակցությունը կարիք ունի վերաշարադրման՝ ներառելով նաև բժշկական սպասարկումը: | Առաջարկությունը չի ընդունվել։ Առողջության ապահովագրության տրամադրումը իր մեջ ներառում է նաև տարեկան բժշկական սպասարկումը։ | |
23 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 3. Նախագծի նույն՝ 10-րդ հոդվածում խիստ ցանկալի կլիներ ներառել նաև աջակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կենցաղային ապրանքի ձեռբերման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկը և ինքնազբաղվածության ապահովման աջակցությունը, այդ թվում` ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի և անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով պետական աջակցությունը: Մասնավորաբար, ինքնազբաղվածության խրախուսումը մեծապես կարևորվում է բազմազավակ ընտանիքների համար ինքնաբավ պայմանների ստեղծման տեսանկյունից, որպեսզի վերջիններս ինքնուրունաբար կարողանան լուծել իրենց խնդիրները: | Առաջարկությունը չի ընդունվել։ Բազմազավակ ընտանիքներին հավելյալ վարկային միջոցներով աջակցության տրամադրումը հավելյալ ծանրաբեռնում է այդ ընտանիքների վարկային բեռը և չի նպաստում նրանց տնտեսական բարեկեցության բարձրացմանը։ Այս առումով կմշակվեն և կյանքի կկոչվեն այլ գործիքակազմ ունեցող աջակցության նպատակային ծրագրեր։ | |
24 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 4. Անորոշ է ձևակերպված Նախագծի 11-րդ հոդվածը: Որքան է կազմելու ամսական դրամական աջակցությունը: Անհրաժեշտ է այն սահմանել օրենքով: Առաջարկում եմ ամենաքիչը՝ 4-րդ երեխայի համար՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 100 տոկոսի չափով, 5-րդ երեխայի համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով, 6-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ նվազագույն աշխատավարձի 200 տոկոսի չափով: Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում, նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար ամսական նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: | Առաջարկությունը չի ընդունվել։ Բազմազավակ ընտանիքների դրամական աջակցության համար մշակվելու և կյանքի է կոչվելու այլ ծրագիր։ | |
25 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 5. Անորոշ է ձևակերպված Նախագծի 14-րդ հոդվածը: Նրանում ներկայացված չեն բնակարանի կամ բնակելի տան տրամադրման մեխանիզմները (բնակարանի առավելագույն արժեք, բնակարանի գտնվելու վայր և այլն): | Առաջարկությունը չի ընդունվել։ Տեղեկացնում ենք, որ այս աջակցության տրամադրումը կհաստատվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ։ |