ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի N Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Ստանդարտացման միջազգային կազմակերպությանը (ԻՍՕ) Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարի մուծման մասին» N 1135-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման նախաբանում ««Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան» բառերը փոխարինել «հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը» բառերով։
2) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Ստանդարտացման միջազգային կազմակերպության Հայաստանի Հանրապետության տարեկան անդամակցության վճարի մուծման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրում նշված շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններում անդամավճարների գծով» հոդվածով)։» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
01.03.2021 - 22.03.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4827
Տպել