Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածի համաձայն՝ անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է անտառային պետական ծառայությունը, նույն հոդվածով սահմանվում են ծառայության պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ իր իրավասության շրջանակներում տալ պարտադիր ցուցումներ անտառային օրենսդրության խախտումների վերացման համար, կրելու համազգեստ, կիրառելու հրազեն և հատուկ միջոցներ և այլն, իսկ նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է անտառային ծառայության պաշտոնատար անձանց սոցիալական և այլ երաշխիքները, մասնավորապես՝ պարտադիր պետական ապահովագրույթյուն, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության, զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարով ապահովում և այլն:
Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հարկ է ընդգծել, որ առ այսօր օրենսդիրը չի ընդունել վերը նշված ծառայության գործունեության կարգը սահմանող օրենք, ավելին՝ պետական կառավարման լիազոր մարմնի համակարգում այդ ծառայությունը չի ստեղծվել, չնայած օրենսդրորեն այն սահմանվել է իր համապատասխան գործառույթներով: Հարկ է նկատել նաև, որ ծառայությունը կարգավորող իրավական նորմերն էլ բարեփոխման անհրաժեշտություն ունեն, քանի որ հակասում են ՀՀ օրենսդրության համապատախան ոլորտները կարգավորող իրավական ակտերին: Մասնավորապես, սահմանված է հրազենի կիրառման իրավունք, սակայն սահմանված չէ դրա կիրառման կարգը, պայմանները և սահմանները, կամ ծառայության անցնելու կարգը, պայմանները, ծառայությունից ազատվելու կարգը և այլն:
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքում և դրանով պայմանավորված հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով՝
- տարանջատվել է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, Անտառային ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի անտառների և անտառային հողերի պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, իսկ պաշտպանության գործառույթը Անտառային կոմիտեի գործառույթն է.
- Օրենսգրքի գործող կարգավորմամբ անտառային ծառայության պաշտոնատար անձինք օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կարող են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, մասնակցել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը: Քանի որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ըստ գործող կարգավորումների հանդիսանում բնապահպանական, այդ թվում՝ անտառների, ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժեր նշանակող իրավասու մարմինը, ապա օրենքի նախագծով անտառային ծառայության ծառայողին իրավունք է վերապահվել միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, և մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, ինչպես նաև անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
- ամրագրվել են անտառային ծառայության ծառայողների ծառայության պայմանները, կարգը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր։
- ամրագրվել են ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգը, պայմանները և սահմանները, ինչպես նաև հատուկ միջոցների տեսակները:
Անտառային ծառայությունը ներկա փուլում ստեղծվում է ի հաշիվ Անտառային Կոմիտեի հաստիքների և բյուջեի վերաբաշխման։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:
-
Քննարկվել է
24.02.2021 - 15.03.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4930
Տպել