Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 789-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:

«Նոտարիատի մասին» օրենքի կարգավորումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի հունիսի 6-ին ընդունվել է «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշումը:  2016 թվականի հոկտեմբերի 19-ին ընդունված «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի շրջանակներում, ի թիվս այլնի, փոփոխվել է նաև օրենքի 10-րդ հոդվածը, որը վերաբերվում է նոտարի պաշտոնում նշանակվելու համար թեկնածուին առաջադրվող չափանիշներին: Սակայն, Կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն որոշումը չի համապատասխանեցվել օրենքի վերոնշյալ խմբագրության հետ: Ներկայումս, ստացվում է, որ Կառավարության որոշմամն նախատեսված և գործող կարգավորումները փաստացի չեն գործում, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ:

 Առկա իրավիճակը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ որոշման մի շարք դրույթներ չեն բխում «Նոտարիատի մասին» օրենքից, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:

 Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

 Միևնույն ժամանակ, «Նոտարիատի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է որակավորման կարգերի փոփոխման մասին իրավական ակտերն ուժի մեջ մտնելու հետ կապված որոշակի բացառություն, մասնավորապես, նշված իրավական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից հետո 3 ամսից ոչ շուտ: Սակայն, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի շրջանակներում որակավորման կարգի փոփոխություն չի նախատեսվում: Որակավորման կարգի փոփոխությունը տեղի է ունեցել դեռևս 2016 թվականին «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելիս: Նույնիսկ առանց այս որոշման մեջ փոփոխություն կատարելու գործելու էր օրենքի կարգավորումը:

 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  • Քննարկվել է

    18.02.2021 - 05.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4034

Տպել