Հիշել նախագիծը

ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման և տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից (հոդված 6, մաս 1, կետ 4)` նպատակ ունենալով կանոնակարգել արյան ռեեստրի գործունեության, դրանում տեղեկատվությունների գրանցման, օգտագործման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ Արյան ծառայության ստորաբաժանումներում տարեկան մոտ 10 000 անձից հավաքվում է ավելի քան 25 000 միավոր արյան բաղադրամաս: Ներկայումս յուրաքանչյուր ստորաբաժանում գործում է ինքնուրույն, չեն տիրապետում այլ ստորաբաժանումներում առկա պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչի հետևանքով հնարավոր չէ օպերատիվ կերպով ճշտել անհրաժեշտ բաղադրամասի առկայությունը: Բացի այդ, բավականին բարձր է արյան բաղադրամասերի խոտանումը ժամկետը լրանալու պատճառով:

Արյան ծառայության ստորաբաժանումների և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Թոքաբանության ազգային կենտրոնի միջև կապի բացակայության պարագայում բարդանում է արյան դոնորների ընտրության հարցը, դժվարանում է վարակակիր անձանց հայտնաբերումը, ինչը բերում է լրացուցիչ ֆինանսական ծախսերի:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Արյան ռեեստրի ստեղծման արդյունքում արյան ծառայության ստորաբաժանումները և փոխներարկումային բուժօգնություն իրականացնող բուժհաստատությունները մշտապես տեղեկացված կլինեն օգտագործման համար պիտանի առկա արյան բաղադրամասերի մասին և ժամանակին կլրացնեն արյան պաշարները, ինչը կարևորվում է հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում:

Հնարավորություն կընձեռվի ռացիոնալ օգտագործել հավաքված արյան բաղադրամասերը, ինչի շնորհիվ կնվազի արյան բաղադրամասերի խոտանումը: Հնարավոր կլինի վաղաժամ հայտնաբերել վարակակիր դոնորներին և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ վարակի տարածման դեմ: Դոնորի մոտ հակացուցումների հայտնաբերման փաստը հասանելի կլինի արյան ծառայության այլ ստորաբաժանումներին, ինչն էլ թույլ կտա բացառել դոնորի արյունատվությունը այլ տեղերում:

Արյան ռեեստրի ստեղծումը թույլ կտա վերահսկել դոնորների արյունատվությունների հաճախականությունը և նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը կնպաստի դոնորի առողջության պահպանմանը: Հնարավորություն կստեղծվի վերլուծել արյունատվության և փոխներարկման ժամանակ առաջացած բարդությունները և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 «Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման և տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել փոխներարկումային բժշկական օգնության որակը, փոխներարկման անվտանգությունը:

  • Քննարկվել է

    17.02.2021 - 04.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5587

Տպել