Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

         2021 թվականի ---------------------   -ի N        -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ․ «Կազմակերպություններին տրամադրված սուբսիդիայի ֆինանսական տարվա արդյունքներով խնայողությունները կարող են ուղղվել ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերմանը՝ սուբսիդիայի պայմանագիր կնքող պետական մարմնի թույլտվությամբ։»,

2) 6-րդ կետում «նախարարության հետ» բառերից հետո լրացնել «, եթե ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտով դրանք սահմանված չեն» բառերը,

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա, ընդ որում, պետական մարմնի անունից սուբսիդիայի պայմանագիրը կնքում է մարմին գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը:»,

4) 8․1-րդ կետում «տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «պայմանագիր կնքող պետական մարմին գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի միջև» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  • Քննարկվել է

    12.02.2021 - 01.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6164

Տպել