Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
––––– ––––––––––––––––– 2021 թվականի N–––– Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման 1-ին կետում (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները․
1) Որոշման «ա», «ը» ենթակետերում և N1, N8 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։
2) Որոշման «բ», «գ», «դ» ենթակետերում և N2, N3, N4 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։
3) Որոշման «ե», «զ» ենթակետերում և N5, N6 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։
4) Որոշման «թ» ենթակետում և N9 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
12.02.2021 - 04.03.2021
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4892
Տպել