«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի |
||
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է գազաբալոնային համակարգով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման անհրաժեշտությունից: |
|
2. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Գազաբալոնային համակարգով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների, դրանց անսարքինության հետևանքով առաջացող հնարավոր պայթյունների և այլ դժբախտ դեպքերի ներկա վիճակն ուսումնասիրելու արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում երկարացնել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վրա տեղադրված բալոնների վկայագրերի (շահագործման) ժամկետը, հնարավորություն ընձեռելով շահագործող անձանց նախագծում նշված ժամկետում իրականացնելու վկայագիր ձեռք բերելու գործառույթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործվում են մոտավոր 350.000 ավտոտրանսպորտներ՝ կահավորված գազաբալոններով, և գործում է ընդամենը 16 հավատարմագրված կազմակերպություններ, որոնք տրամադրում են անհրաժեշտ վկայագրերը, ուստի նման թվաքանակով ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնները հնարավոր է փորձարկել և վկայագիր տրամադրել միայն նախագծով առաջարկվող ժամկետում: |
|
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: |
|
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի գազաբալոններով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
||
|
Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա : |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
||
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի և այլ տարիների պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:
|
||
-
Քննարկվել է
30.06.2017 - 16.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8632
Տպել