Նախագիծը չի ընդունվել
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվականի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված` «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
-
Քննարկվել է
08.02.2021 - 23.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5195
Տպել