ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
N -Լ
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2) Ստանդարտացման 2021 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
N___ -Լ որոշման
2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:
Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը;
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը;
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքը;
4) Առևտրի համաշխարհային կազմակերպության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի» պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ;
5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015թ. մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքը;
6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի օրենքը;
7) «Հայաստանի Հանրապետության նախագահի 2017թ. հունվարի 31-ի «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» N ՆԿ-15-Ն կարգադրությունը;
8) ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագիր» N 646-Ա որոշումը;
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը;
10) «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-152-Ն օրենքը;
11) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը;
12) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-43 օրենքը;
13) 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետություն և Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) պահանջները;
14) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի նպատակներն են`
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազզային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կատարումն ապահովող ստանդարտների ցանկերում.
3) նպաստել ազգային սննդամթերքը ճանաչելի դարձնելուն.
4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
6) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.
7) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
9) նպաստել ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.
10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.
11) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում`
ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.
բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.
գ. սառնարանային շղթաների և դրանց պրոֆիլների սպասարկումն իրականացնող անձնակազմի իրավասության գնահատման կարգերի սահմանում.
դ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում.
ե. լաբորատոր բժշկության մեջ լաբորատորիաների իրազեկվածության բարելավում, ժամանակակից փորձարկման մեթոդների սահմանում.
զ. ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների ոլորտի կանոնակարգումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի արդիականացում.
է. հողի նմուշառման, տվյալների գրանցման և հաշվետվությունների մշակման ընթացակարգերի և նմուշների վերամշկման մեթոդի սահմանում.
ը. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.
թ. ջրի որակի արդիական փորձարկման մեթոդի սահմանում.
ժ. ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացի հեշտացում և տեխնիկական խոչընդոտների վերացում.
2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացման, որը կխթանի՝
ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.
բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝
ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպություններին աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝
ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․
բ. 2021 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և ՌԴ (ԳՕՍՏ Ռ) նոր ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:
- ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
- Ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած ՀՀ պարտավորություններից բխող պահանջների վրա:
- Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.
1) Ռազմաարդյունաբերություն ռազմաարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել կոնստրուկտորական փաստաթղթերի, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի, ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգի ստանդարտներ, ռազմական նշանակության ապարատուրաներին, սարքերին և սարքավորումներին ներկայացվող պահանջներ սահմանող ստանդարտներ, ռազմական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման համակարգի ազգային ստանդարտներ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կսահմանվեն փաստաթղթերի մշակման հետ կապված գիտահետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջները, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները, էլեկտրոնային տեխնիկայի, քվանթային էլեկտրոնիկայի և ռազմական նշանակության էլեկտրատեխնիկայի արտադրատեսակների, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները:
2) Սննդամթերք. սննդամթերքի ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, որոնք սահմանում են ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ներկայացվող պահանջներ: Մշակվելու են ազգային ստանդարտներ սննդամթերքի այն տեսակների համար, որոնց վերաբերյալ չկան գործող միջպետական և ՌԴ ստանդարտներ, ինչը մեծապես կաջակցի հայրենական արտադրողին՝ վերացնելով արտահանման ընթացքում առաջացող տեխնիկական խոչընդոտները:
3) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. Էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել էներգիայի հաշվարկի համար կլիմայական տվյալների փոփոխություններով պայմանավորված, բացահայտ և գաղտնի ջերմային բեռնվածքներին և ներքին ջերմաստիճաններին վերաբերվող ստանդարտներ, որոնցով սահմանվում են շենքերում էներգաարդյունավետությանը ներկայացվող որոշակի պահանջները և էներգիայի հաշվարկի ընդհանուր մեթոդաբանությունը:
4) Ջրի որակ. նշված ոլորտում նախատեսվում է մշակել ջրում Լեգիոնելլա սպպ․և/կամ լեգիոնելլա պնեումոֆիլիա-ի (Legionella spp. և/կամ Legionella pneumophila) հայտնաբերումն ու հաշվարկը սահմանող մեթոդ: Այդ ստանդարտի մշակումն ապահովում է հետազո
-
Քննարկվել է
05.02.2021 - 26.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5576
Տպել