Հիշել նախագիծը

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԲԵՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿՈՐՍՏԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 860-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԲԵՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿՈՐՍՏԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 860-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու, տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 40-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի կատարմամբ և բխում է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի թիվ 859-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 19-րդ կետից:

Ներկայում Կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշմամբ հաստատված է առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները, սակայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Կառավարության որոշմամբ հաստատել դատաբժշկական փորձաքննության իրականացման նոր կարգ:

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Ներկայացվող նախագծով նախատեսվում է սահմանել դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը, հաստատել տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` դատաբժշկական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար` մահվան պատճառը, վնասվածքների առկայությունը, առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը, պատճառական կապը մահվան հետ որոշելու նպատակով:

 

 

 

  • Քննարկվել է

    04.02.2021 - 19.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6941

Տպել