- Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) 1993թ. մայիսին։ 2002թ․ դեկտեմբերին Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, իսկ 2017թ․ փետրվարին՝ վավերացրել է Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և Փարիզյան համաձայնագիրը: 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը՝ ստանձնելով փուլային եղանակով հիդրոֆտորածխածիններից (ՀՖԱ) հրաժարման ուղղությամբ հանձնառություն[1]: Հայաստանը հավատարիմ է մնում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բազմակողմ գործընթացին։
- Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել է իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ, INDC) 2015 թ․ սեպտեմբերին։ ԱՍՆԳ-ի նախապատրաստական փուլը տևել է 2015-2019թթ․, որին հետևեց 2020թ․ հաջորդ փուլը՝ մինչև 2050թ. ընկած ժամանակահատվածի համար։
- 2017 թ․ փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի ԱՍՆԳ-ն դարձավ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ (ԱՍԳ) 2015-2050 թթ․ ժամանակահատվածի համար։
- Հայաստանի Հանրապետությունը զարգացող երկիր է և, որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող երկիր, ընդգրկված չէ Կոնվենցիայի I-ին Հավելվածում: Փարիզյան համաձայնագրի Հոդված 4-ի կետ 4-ով նախատեսվում է, որ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն առաջնորդող դեր ունենալ՝ ստանձնելով տնտեսության բոլոր ուղղություններով արտանետումների բացարձակ կրճատման թիրախներ, և որ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված իրենց գործողությունները, ինչպես նաև խրախուսվում են ժամանակի ընթացքում տնտեսության բոլոր ոլորտներում արտանետումների կրճատման կամ նվազեցման թիրախների իրագործման ուղղությամբ ջանքերը՝ հաշվի առնելով ազգային պայմանները։
[1] Կիգալիի փոփոխության կողմ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետություն ՀՖԱ-ների ներմուծման, այդ երկրներ արտահանման, ինչպես նաև այդ երկրներ Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ փոխանցման արգելքը կգործի 2033 թվականից: