Հիշել նախագիծը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1.Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով հնարավորություն է տրված պարտատերերին հրաժարվել կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության կամ կատարողական մակագրության թերթի պահանջների կամ կատարողական թերթի պահանջների կատարումից:  Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների (օրինակ՝ զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց) պարտավորությունները: Մինչդեռ, հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, որի դեպքում գանձվում են կատարողական գործողությունների կատարման ծախսեր:  Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից։»: Ուստի, առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը և վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով և որոշակի հանգամանքներով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում կատարողական ծախսերը գանձվում են հարկադիր կատարողի կողմից:

Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված հետևանքների հիմքով պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

          Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:

  • Քննարկվել է

    22.01.2021 - 07.02.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5120

Տպել

Առաջարկներ`

Միքայել Դանիելյան

23.01.2021

Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածում 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բացի նախատեսել նաև նույն մասի 1-ին հիմքը, քանի որ պարտքի ներումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է պարտավորության դադարման հիմք, և պարտքի ներման դեպքում կատարողական վարույթը կարող է կարճվել նաև 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Միքայել Դանիելյան

23.01.2021

Առաջարկում եմ նախագծի 2-րդ հոդվածով սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու օրը ներառող ժամանակահատվածում հարուցված կատարողական վարույթների վրա:

Միքայել Դանիելյան

23.01.2021

Եթե նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ մարտական գործողություններին ներգրավված անձանց կատարողական ծախսերից ազատելն է, ապա առաջարկում եմ "Հայաստանի Հանրապետության" բառերից հետո նախագիծը լրացնել "կամ Արցախի Հանրապետության" բառերով:

Տեսնել ավելին