Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Սույն օրենքի ընդունման արդյունքում կխրախուսվի նախագծով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը, ինչպես նաև պարտապանի գույքի անբավարարության հիմքով ավարտված՝ այդ խումբ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով պարտապանի կողմից պարտավորությունը կատարելը։ Օրենքի ընդունումը հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։ Արդյունքում ակնկալվում է նաև այս խումբ վարչական ակտերի կատարման համար ծախսվող վարչական ռեսուրսի խնայողություն, Ծառայության, Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության էական նվազեցում, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման փուլում սոցիալական լարվածության նվազեցում։

  • Քննարկվել է

    12.01.2021 - 28.01.2021

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11209

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Հարությունյան

16.01.2021

Տրամաբանական չէ տուգանք սահմանել հետո զեղչել։

Ժորա Գարեյան

15.01.2021

Շատ ժամանակ ծանուցումներն ուշ ենք ստանում, դրա համար կարծում եմ բան չի լինի, եթե 14 օրվա փոխարեն 20 օր լինի

Lilit Melkonyan

14.01.2021

իբր ինչ?? իմաստը տուգանք նշանակեու ու հետո զեղջ անելու? Եթե տուգանք են ստանում պարտավոր են վճարել կամ էլ թող էնպես քշեն որ տուգանք չստանան

Տեսնել ավելին