Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի» N 1305-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկերի նպատակային օգտագործմամբ, ինչպես նաև շահառուների կողմից կենդանիների ձեռք բերման և/կամ ներկրման և դրանց վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման ժամկետների հստակեցմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբեր ամսից, որի շրջանակներում տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռք բերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։ Վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է առավելագույնը 10 տոկոսային կետն այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների (ՀՀ կառավարության 18․12․2014թ․ N 1444-Ն որոշում) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 450 հազար ՀՀ դրամը, մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 900 մլն ՀՀ դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի)։ Տոհմային մանր եղջերավոր կենդանիների՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)՝ 20։1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու)։
2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ծրագրով 3 շահառուի կողմից ձեռք է բերվել 851 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի, ընդ որում 466-ը գլուխը ՀՀ Գեղարքունիքի մարզում, 300-ը՝ ՀՀ Տավուշի և 85-ը՝ ՀՀ Կոտայքի մարզերում։ Ծրագրի մեկնարկից փաստացի սուբսիդավորված գումարը կազմում է 18.2 մլն ՀՀ դրամ։
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում զգալի ավելացել է տոհմային մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը, ինչպես նաև արտադրատնտեսական բարձր ներուժով օժտված կենդանիների ցեղային բազմազանությունը (ներկրվել են ռոմանովյան, դորպեր, օստֆրիսլանդական ցեղերի տոհմային մանր եղջերավոր կենդանիներ)։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է վարկը հաստատվելուց հետո սահմանել տոհմային կենդանիների ձեռք բերման և դրանց վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման հստակ ժամկետ, որը կապահովի վարկի նպատակային օգտագործումը, ինչը խախտելու դեպքում կդադարեցվի տրամադրված վարկի սուբսիդավորումը։
4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծի ընդունման արդյունքում հանրապետությունում կստեղծվեն ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ, կձևավորվեն բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի բարձր մթերատու հոտեր, կկատարելագործվեն բուծվող ցեղերը, կավելացվի արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակը, ինչպես նաև կավելանա ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և ժամկետների հստակեցում, որի արդյունքում Նախարարության կողմից կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
-
Քննարկվել է
12.01.2021 - 27.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6344
Տպել