Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի՝ ՀՀ կառավարությունը սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները:

Ներկայումս ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ հաստատված 5-րդ հավելվածով:

Վերոնշյալ հավելվածում բացակայում են որոշ մանկավարժական աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, ինչպես նաև ներառված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դաստիարակների աշխատաժամանակի ռեժիմը:

 

  • Քննարկվել է

    31.12.2020 - 15.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8930

Տպել

Առաջարկներ`

Քրիստինե Սողոմոնյան

12.01.2021

Առաջարկում եմ վերանայել ն/դ հաստատության աշխատակիցների ամենամյա արձակուրդների տեւողությունը,քանի որ թե տնօրենն ու ուս տեղակալը,թե դաստիարակն ու դաստիարակի օգնականը բոլորն էլ 25 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա արձակուրդից են օգտվում։

Հերմին Խաչատրյան

09.01.2021

Առաջարկում եմ ն/դ հաստատության աշխատաժամերի փոփոխություն՝ 8։30֊ 19։30, քանի որ Հայաստանում ժամը 17։00 ոչ մի պետական այլ հաստատություն չի փակվում և ծնողն ընկնում է խնդիրների մեջ՝ երեխային հաստատությունից վերացնելու մասով։ Առաջին հերթի դաստիարակը պետք է իր աշխատանքն ավարտվի 15։30, իսկ երկրորդը՝ 19։30։ Բնականաբար պետք է լինի աշխատավարձի բարձրացում՝ կապված աշխատաժամերի ավելացման հետ։

Նարինե Հարությունյան

07.01.2021

Խնդրում եմ,նախագիծը քննարկելիս հաշվի առնել ն/դ հաստատություններում աշխատող մեթոդիստների աշխատանքային դրույքաչափերը։4 խումբ ունեցող մանկապարտեզի մեթոդիստն ու 11 խումբ ունեցող մանկապարտեզի մեթոդիստը վարձատրվում են նույնչափ(այնքան էլ արդար չէ): Կանխավ շնորհակալություն։

Տեսնել ավելին