Хачатур Багдасарян
05.01.2021
вочинч чи асвац зорацрман жамкеты масин(кет3 31.12.2020).
3 - Կողմ
4 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի
N 2137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի սպայական կազմի 2020 թվականի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատշաճ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 24.12.2020թ. N 2137-Ն որոշման համաձայն նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ, միաժամանակ զորակոչի ենթակա պահեստազորի սպաների բժշկական հետզոտությունների և փորձաքննության գործընթացն իրականացվելու է ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 405-Ն որոշման պահանջների համաձայն՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից: Քանի որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունն ընդգրկում է նաև ՀՀ կառավարության 24.12.2020թ. N 2136-Ն որոշման համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա անձանց բժշկական փորձաքննությունը, առկա է մտահոգություն, որ մինչև 2021թ. հունվարի 20-ը հնարավոր չի լինելու պատշաճ և ամբողջական իրականացնել զորակոչի ենթակա պահեստազորի սպաների բժշկական հետզոտությունների և փորձաքննության գործընթացը:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ամբողջականությունն ու արդյունավետությունը:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացնել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ամբողջական և արդյունավետ իրականացման գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի
N 2137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի
N 2137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը 2021թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի
N 2137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Քննարկվել է
30.12.2020 - 14.01.2021
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6253
Տպել05.01.2021
вочинч чи асвац зорацрман жамкеты масин(кет3 31.12.2020).
05.01.2021
вочинч чи асвац зорацрман жамкеты масин(кет3 31.12.2020).
31.12.2020
ՀՀ կառավարության 24.12.2020թ. N 2136-Ն որոշումը ընդունվել է առանց իրավական ակտերի նախագծերի մասին հրապարակման կայքում տեղադրվելու, տվյալ որոշման մեջ նախկինում քննարկված ժամկետները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ հետազոտությունները պատշաճ իրականցնելուն, իսկ որոշման մասին փոփոխությունները կատարվել են առանց դրանց մասին հետևանքները հաշվի առնելու։ Գտնում եմ որ չկան բավարար հիմքեր, պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչը մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը իրականացնելու համար: