Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
__ _______-ի 2020 թվականի N ___Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները`
- 3-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակի «2020թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2021թ. 1-ին եռամսյակ» բառերով.
- 4-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակի «2020թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2021թ. 2-րդ եռամսյակ» բառերով․
- 5-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակի «2020-2024թ.թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2021-2025թ.թ․ 4-րդ եռամսյակ» բառերով․
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
-
Քննարկվել է
29.12.2020 - 13.01.2021
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 5739
Տպել