Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի №30Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի 30Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 10-ի №323Լ որոշմամբ հաստատված է ռադիոհաճախականությունների տիրույթն օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց գրանցամատյանի ձևը, որը լրացվում է հանձնաժողովի պարբերաբար հարցումների համաձայն՝ օպերատորների կողմից իրենց ռադիոհաղորդակցության սարքավորումների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության հիման վրա:

Ելնելով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օգտագործվող ռադիոհաճախականությունների վերաբերյալ տեղեկատվությունը մշտական հիմունքներով հանձնաժողով ներկայացնելու անհրաժեշտությունից՝ հանձնաժողովը մշակել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի №30Ն որոշման մեջ փոխոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը։

  1. Կարգավորման նպատակը

Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարեկան պարբերականությամբ (յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը) հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության մշտական հիմունքներով հանձնաժողովին ներկայացումը կնպաստի հանձնաժողովի կողմից արդյունավետ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 10-ի №323Լ որոշմամբ հաստատված է ռադիոհաճախականությունների տիրույթն օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց գրանցամատյանի վարմանը:

  • Քննարկվել է

    21.12.2020 - 08.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5437

Տպել