Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 966-Ն և թիվ 970-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 966-Ն և թիվ 970-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» թիվ 966-Ն և «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 970-Ն որոշումների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա կազմակերպել և իրականացրել է բջջային հավելվածի համար ցանցային սերվերի ձեռքբերման ՀՀ Ո ԳՀԱՊՁԲ-ՍԵՐՎԵՐ/2020/Հ-4 ծածկագրով գնման ընթացակարգ և նախքան ֆինանսական միջոցներ նախատեսելը կնքել ցանցային սերվերի ձեռքբերման համար համապատասխան պայմանով պայմանագիր «Այսոլուշնս» ՍՊԸ-ի հետ:
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ էր դրվել ՀՀ ոստիկանության 2020 թվականի գնումների գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների վերաբաշխում կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում էր նաև հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ ցանցային սերվերի ձեռքբերման համար: Սակայն, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախագծի քննարկումը հետաձգվել է:
Հաշվի առնելով, որ գնման առարկան պետք է ներկրվի արտերկրից, իսկ կազմակերպության ներկայացրած տեղեկությունների համաձայն մինչև տարեվերջ դա հնարավոր չէ իրականացնել, հետևաբար ՀՀ կառավարության որոշման նախագծից հանվել են նշված գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Միաժամանակ, որոշումների կատարումն ապահովելու նպատակով բջջային հավելվածների ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման համար օգոստոսին ՀՀ Ո ԵՄԾՁԲ-2020-ԲՋՋ-54 ծածկագրով կազմակերպվել է երկու փուլով մրցույթի գործընթաց, որի բացումը տեղի է ունեցել 2020թ. դեկտեմբերի 9-ին:
Բջջային հավելվածի ծրագրային մասի գնման մրցույթում հաղթող ճանաչված «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ի տնօրինության հետ սույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բջջային հավելվածի տեխնիկական և ծրագրային ներդրմանը վերաբերող խնդիրները և բջջային հավելվածի շահագործման ժամկետի հետ կապված խոչընդոտող հանգամանքները, որի արդյունքում հատկապես կարևորվել են՝
1) ցանցային սերվերների մատակարարման ժամկետները,
2) համակարգի ծրագրային ապահովումների, կիրառված լուծումների և դրանց ծրագրային կոդերի վերաբերյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից եզրակացության տրամադրումը,
3) համակարգի թեստավորումը:
Ելնելով նշված հանգամանքներից՝ բջջային հավելվածը հնարավոր չի լինի շահագործման հանձնել որոշմամբ նախատեսված ժամկետում, այն է՝ 2021թ. հունվարի 1, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի 966-Ն և 970-Ն որոշումներում՝ հետաձգելով դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է որոշումներն ուժի մեջ մտնելու ժամկետները երկարաձգել 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը՝ հավելվածի գործարկման համար անհրաժեշտ պայմանններն ու տեխնիկական և ծրագրային լուծումներն ապահովելու նպատակով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պատշաճ կարգով ապահովել բջջային հավելվածի ներդրման և գործարկման գործընթացը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
18.12.2020 - 02.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6170
Տպել