ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի N Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշման 1-ին կետով հաստատված 11-րդ հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 1149-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման N 1 հավելվածում «14.123.4» թիվը փոխարինել «13․102․2» թվով։
2) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «Լեգիոնելլա սպպ․և/կամ լեգիոնելլա պնեումոֆիլիա-ի (Legionella spp. և/կամ Legionella pneumophila) հայտնաբերումն ու հաշվարկը սահմանող» բառերը փոխարինել «գամմա-ճառագայթային սպեկտրաչափական» բառերով։
3) Որոշման N 1 հավելված 1-ի 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ․տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ, որի միջոցով սահմանվում է ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակի հսկիչ նմուշին և դրա օգտագործմանը ներկայացվող պահանջներ։»։
4) Որոշման N 2 հավելվածի Ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկի «4. Ջրի որակ» բաժնից հանել 4․3 կետը, «8. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» բաժնից՝ 8․2 և 8․3 կետերը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.12.2020 - 08.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5151
Տպել