Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1460-Ն որոշմամբ հաստատված է ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի N 19 հավելվածի պահանջներին, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ղեկավար ձեռնարկներով սահմանված ուղեցույցերին համահունչ:
Հաշվի առնելով միջագային փաստաթղթերում իրականացված փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել թռիչքային անվտանգության պետական ծրագրում կատարելու համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
Ներկայումս այն հաստատված է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ հիմքում ունենալով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2015 թվականի հունիսի 19-ի ՀՕ-101-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետը (Տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) լիազորություններն են՝ (…) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդնումը և վարումը: Այդ նպատակով ծրագրի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 և այլն):)
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի օգոստոսի 23-ի ՀՕ-294-Ն օրենքով 7-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով Կոմիտեին վերապահվել է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդրման և վարման լիազորությունները՝ այդ նպատակով մշակելով և համապատասխան նախարարին ներկայացնելով ծրագիրը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 և այլն):
«Ավիացիայի մասին» օրենքում նշված փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1460-Ն որոշումը՝ ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի քննարկմանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի համապատասխանեցումը միջազգային պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,
անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆ
-
Քննարկվել է
11.12.2020 - 26.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5568
Տպել