Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ     

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2002 թվականի հունիսի 4-ի  ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

       «3) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում»։

 

       Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասից հանել «, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների» բառերը,

2) 4-րդ մասից հանել «(անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից)» բառերը։

 

        Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    09.12.2020 - 24.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ջրային տնտեսություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7744

Տպել