Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 29‑րդ հոդվածի 7.1-ին մասի 2-րդ կետից հանել «Երևանի գլխավոր ճարտարապետը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «4» թիվը փոխարինել «5» թվով:

Հոդված 3. Օրենքի 48.1-ին հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Երևանի գլխավոր ճարտարապետի,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1‑ին կետով.

«1.1) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասի «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Գյումրու և Վանաձորի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Երևանի,»  բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    07.12.2020 - 22.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5661

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Հովսեփյան

11.12.2020

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, և պաշտոնը զբաղեցնող անձն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ (որպես բացասական կողմ)։ Միաժամանակ, առաջարկվում է «Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով»՝ հիմնավորմամբ, որ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է, և այդ պաշտոնը զբաղեցնող անձը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար: Սակայն հիմնավորման մեջ անհասկանալիորեն անտեսվել է Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի տեղակալի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվության քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ։ Ուստի, տվյալ հիմնավորումը չի բխում Օրենքի բովանդակությունից և առնվազն համոզիչ չէ։ Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքը սահմանում է, որ վարչական պաշտոն (այդ թվում՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը) կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն: Իսկ քաղաքական պաշտոնների (այդ թվում՝ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը) դեպքում Օրենքով նման արգելք սահմանված չէ, ինչը նաև ընդունելի է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի տեսանկյունից։ Վերոնշյալ փաստերը համադրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունով սահմանված՝ Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորությունների հետ, կարելի է արձանագրել, որ Երևանի գլխավոր ճարտարապետն իրականացնում է մասնագիտական կոմպետենցիա պահանջող վարչական աշխատանք, և քաղաքական որոշումներ կայացնելու փոխարեն իրականացնում է օրենսդրությամբ տվյալ մարմնին վերապահված լիազորությունները։ Հիմնավորման մեջ որպես քաղաքական որոշման օրինակ նշվում է «ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ» քաղաքական որոշումների ընդունումը, ինչը, սակայն, հակասում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 53-րդ հոդվածներին, քանի որ այդ հարցերի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացվում են քաղաքապետի և ավագանու կողմից։ Հիմնավորման մեջ ներկայացված չէ կամ ուսումնասիրված չէ առկա միջազգային փորձը, ինչը չի բխում իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներից։ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների և տարածաշրջանի երկրների մայրաքաղաքների օրինակները չեն վերլուծվել, բացակայում է համեմատության օբյեկտիվ բազան։

Տեսնել ավելին