Մուշեղ Հովսեփյան
11.12.2020
Քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծում հարկադիր աշխատանքի սահմանման միայն «ոչ կամավոր» բաղադրիչն է սահմանված (լրացվող հոդվածի 2-րդ մասով), առաջարկում եմ նախագծում ոչ սպառիչ ցանկով սահմանել նաև այն դեպքերը, որոնք կարող են սույն հոդվածի իմաստով «պատժի սպառնալիք» համարվել։ Արդյոք աշխատանքի վարձատրության բոլոր տեսակներից (ներառյալ լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները) զրկելու (նվազեցնելու), առաջխաղացման սահմանափակման, աշխատանքի էական պայմանները փոխելու, աշխատողի անօրինական սահմանատման մասին միգրացիոն ծառայություններին հայտնելու սպառնալիքը կարո՞ղ են համարվել «պատժի սպառնալիք»։ Առաջարկում եմ դեպքերը թվարկելիս հաշվի առնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևյալ գործերը՝ Van der Mussele v. Belgium (N 8919/80), C.N. and V. v. France (N 67724/09), Graziani-Weiss v. Austria (N 31950/06), Tibet Menteş and Others v. Turkey (N 57818/10, 57822/10, 57825/10, 57827/10, 57829/10)։