Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ (ՆՊԱՏԱԿԸ)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Շիրակի մարզի ազգաբնակչությանը մատչելի, հասանելի և առավել ռացիոնալ ծախսարդյունավետ բժշկական ծառայություններով ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով, նպատակահարմար է լուծարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ այն վերածելով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով և շտապ օգնության ծառայությունից:

 

 

  • Քննարկվել է

    30.11.2020 - 15.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6810

Տպել