Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2020 թվականի N ___ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ մասերի և 24-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածի`
- 9-րդ կետի առաջին նախադասությունում «հիմնական աշխատավայրի գործատուն» բառերը փոխարինել «գործատուներից մեկը (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ)» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում՝ «հիմնական աշխատավայրի» բառերը «նպաստը հաշվարկող և նշանակող» բառերով․
- 10-րդ կետում «ժամանակավորապես» բառը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով.
- 14-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում «բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի» բառերը փոխարինել «բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ) համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի․» բառերով.
- 19-րդ կետում «հիմնական աշխատավայրի» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող և նշանակող» բառերով.
- 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 23.1-ին կետ․
«23.1 Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:».
- 25-րդ կետում «հիմնական աշխատավայրի» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող և նշանակող» բառերով.
- 28-րդ կետում «հիմնական աշխատավայրի» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող և նշանակող» բառերով.
- 28-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«3) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող տարվա՝ օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը, եթե վարձու աշխատողը, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածում որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը (բացառությամբ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքերի):».
- 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.
- 32-րդ կետի առաջին նախադասությունում «հիմնական աշխատավայրի» բառերը փոխարինել «այն գործատուն, ով հաշվարկում և նշանակում է նպաստը» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Եթե հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն (այդ թվում` համատեղությամբ աշխատելու դեպքում՝ նպաստը հաշվարկող և նշանակող գործատուն) իր հայեցողությամբ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակում և վճարում է գործատուն (այդ թվում` համատեղությամբ աշխատելու դեպքում՝ նպաստը հաշվարկող և նշանակող գործատուն)` ընդհանուր հիմունքներով:»․
- 36-րդ կետի 3-րդ ենթակետում «բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի» բառերը փոխարինել «բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ) համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կարգով սահմանված ձևի» բառերով.
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37.1. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարում իրականացրել է գործունեության մեկից ավելի տեսակներ, որոնցից մեկը կամ մի քանիսը պետք է հարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված շրջանառության հարկով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև արտոնագրային հարկով) կամ դրանք իրականացվել են օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածում, ապա մայրության նպաստը հաշվարկելիս` միջին ամսական եկամտի հաշվարկում ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` նշված գործունեություն(ներ) իրականացրած յուրաքանչյուր ամսվա համար ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը` անկախ տվյալ ամսում իրականացրած գործունեության տեսակների քանակից:».
- 42-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ» բառերը, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային հարկի) համակարգում հարկվող գործունեության տեսակներ` անկախ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ունենալու հանգամանքից.».
- Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի և շահութահարկի մասին տեղեկանքի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Ձև
___________________________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ___________ _____ ________ 20 ____ թ.
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՏԱՐՎԱ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱ ՀԱՄԱՐՎՈՂ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՇԱՀՈՒԹՅԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
|
|
|
|
|
|
2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը |
|
|||||||
3. Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը |
|
|||||||
4. Հանրային ծառայությունների համարանիշը կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը |
|
|||||||
5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ հանդիսանում է (համապատասխան տողի դիմաց կատարել «V»նշում)` |
|
|||||||
- հարկման ընդհանուր համակարգում գործող |
|
|||||||
- շրջանառության հարկ վճարող |
|
|||||||
- բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ |
|
|||||||
- Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվող |
|
|||||||
- «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվող |
|
|||||||
- արտոնագրային հարկ վճարող |
|
|||||||
- բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ |
|
|||||||
6. Ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես (անորոշ կամ որոշակի ժամկետով) դադարեցնելու օրը, ամիսը |
||||||||
7. Գործունեությունն սկսելու (վերսկսելու) օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
8. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարին) |
|
|||||||
9. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրը, ամիսը |
|
|||||||
10. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը |
|
|||||||
11. Ձեռնարկատիրական գործունեությունը որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում գործունեությունը վերսկսելու օրը, ամիսը, տարին |
||||||||
12. Հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների) չափը, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում գործող |
|
|||||||
13. Հաշվետու ժամանակաշրջանում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամկետները` |
|
|||||||
- միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
- միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը դադարելու` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
14. Եթե հաշվետու ժամանակաշրջանը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամկետները` |
|
|||||||
- ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
- ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը դադարելու` օրը, ամիսը, տարեթիվը |
||||||||
15. Եթե հաշվետու ժամանակաշրջանը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է` արտոնագրային հարկ վճարող համարվելու ժամկետները |
||||||||
- արտոնագրային հարկ վճարող համարվելու` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
- արտոնագրային հարկ վճարող համարվելը դադարելու` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
16. Եթե հաշվետու ժամանակաշրջանը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է` «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամկետները |
|
|||||||
- սկիզբը` օրը, ամիսը, տարեթիվը |
||||||||
- ավարտը` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
17. Հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկ վճարող համարվելու ժամկետները` |
|
|||||||
- շրջանառության հարկ վճարող համարվելու` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
- շրջանառության հարկ վճարող համարվելը դադարելու` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
18. Հաշվետու ժամանակաշրջանում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածը` |
|
|||||||
- սկիզբը` օրը, ամիսը, տարեթիվը |
|
|||||||
- ավարտը (եթե հարկային արտոնությունները դադարել են)` օրը, ամիսը, տարեթիվը |
|
ստորաբաժանման ղեկավար |
____________________________________ |
Կատարող |
____________________________________ |
- Որոշման N 3 հավելվածի 6-րդ կետում «6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «5-րդ կետով» բառերով, իսկ գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանքի ձևի 5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ամիսը, որի համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները (օրը, ամիսը, տարեթիվը)»:
- Որոշման N 6 հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 5-7-րդ կետերով․
«5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում, եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել, անձը ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվան հաջորդող 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը)։
- Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում, եթե ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության՝ բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:
7․ Եթե ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո անցել է ավելի քան 80 օր, ապա Առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (բացառությամբ հղիության և ծննդաբերության դեպքի)։»։
- Որոշման N 8 հավելվածի 9.3-րդ կետում «հիմնական» բառը փոխարինել «նպաստը հաշվարկող և նշանակող» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
-
Քննարկվել է
25.11.2020 - 10.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6312
Տպել