ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է սույն որոշման 2-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված վտանգավոր թափոնների ցանկերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման 1-ին հավելվածի ապրանքների միասնական ցանկի 1.2 և 2.3 կետերով սահմանված վտանգավոր թափոնների ցանկերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, քանի որ արգելված և սահմանափակումների ենթակա վտանգավոր թափոնների ցանկերը միասնական են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսված է օգտագործված օդաճնշական անվադողերը և դողածածկերը հանել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված վտանգավոր թափոնների ցանկից և դրանք ներառել սահմանափակումների ենթակա վտանգավոր թափոնների ցանկում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման 2-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված վտանգավոր թափոնների ցանկերը կհամապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման 1-ին հավելվածի ապրանքների միասնական ցանկի 1.2 և 2.3 կետերով սահմանված վտանգավոր թափոնների ցանկերին:
-
Քննարկվել է
19.11.2020 - 09.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5203
Տպել