Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«       »  «                        »  2020 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

   1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի     18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

   1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ինքնակամ կառույցների օրինականացման վճարների և (կամ) վաճառքի գների վրա ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»                 N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների համապատասխանաբար կիրառվում են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները։»։  

  1. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 25-27-րդ, 35-35.1-րդ կետերով նախատեսված հարաբերությունները՝ ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներով օրինականացման վճարները կարող են մուծվել և օրինականացված ինքնակամ կառույցների նկատմամբ իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ սույն որոշմամբ սահմանված կարգով՝ առանց ժամկետի սահմանափակման:
  2. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:  

 

  • Քննարկվել է

    18.11.2020 - 03.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7660

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ