Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սյուզաննա Հովսեփյան 20.11.2020 16:44:16 համաձայն եմ , քանի որ դա կարևոր է դպրոցի գործունեության համար Վերցվել է ի գիտություն Փոփոխություն չի նախատեսում։
2 Անահիտ Բախշյան 23.11.2020 15:00:18 Եթե հավակնորդը տվյալ դպրոցից չէ, ապա մի՞թե հնարավոր է, որ նա զարգացման ծրագրում կարողանա ներկայացնել այդ դպրոցի ուժեղ և թույլ կողմերը՝ մեկական անգամ հանդիպելով մանկավարժների, ծնողների և աշակերտների հետ։ Առաջարկում եմ հանել այդ կետը։ Չի ընդունվում։ Հավակնորդը ուսումնասիրում է ուսումնական հաստատության գործունեությունը, ունեցած հաջողությունները, դժվարությունները փաստաթղթերի միջոցով, անհատական զրույցների միջոցով։ Խորհուրդների հետ հանդիպում է իր մոտ մնացած հարցերի պատասխանները ստանալու և իր մոտեցումները ներկայացնելու համար։