Հիշել նախագիծը

Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր

Ծրագրի իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հայերենի գործառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը:

Ծրագրի բնագավառներն են` օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնարկումը, կրթության համակարգը, համացանցում հայերենի  լիածավալ ներկայացման  ապահովումը, հայերենի հանրային ուսուցման ապահովումը, զանգվածային լրատվության միջոցներին աջակցությունը, հրապարակային գրվածքները,

ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, Հայաստան-Սփյուռք լեզվահարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը:

Լեզվաքաղաքականությունը լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը։

Պետության` լեզվի նկատմամբ հոգածությունն ու հարգանքը, ինչպես նաև լեզվի և մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից են։

Ներկայիս համընդգրկման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` Հայաստանի Հանրապետության տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ զարգացում։

  • Քննարկվել է

    22.06.2017 - 14.07.2017

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12593

Տպել